Բաժիններ՝

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում տնամերձ հողամասում

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ աղավնաձորցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի ամբողջական 61 բույս:

Նման մի օպերատիվ տեղեկություն էլ ստացել էին Եղեգնաձորի քրեական հետախույզները: Դարձյալ նախաձեռնվեց քրեական վարույթ, և սեպտեմբերի 11-ին իրավապահները մեկնեցին Ագարակաձոր գյուղ: Ըստ տեղեկության` 62-ամյա բնակիչն էր աճեցնում կանեփ:

Զննությամբ իրավապահները հայտնաբերել են կանեփի 35 բույս:

Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս