
Որքա՞ն անշարժ գույք են ձեռք բերել ադրբեջանցիները Թուրքիայում

Թուրքիայի հողային կադաստրի և անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանցիների կողմից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2024-ի հունվար-օգոստոսին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում գնել են 517 անշարժ գույք։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։
Միայն օգոստոսին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում գնել են 90 անշարժ գույք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով։
Նշենք, որ միայն այս տարվա օգոստոսին Թուրքիայում գնվել է 134․155 բնակարան, ինչը 2023-ի օգոստոսի համամետ 9․9%-ով ավելի է։