Բաժիններ՝

Վանա լճում երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում

Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Վանա լճի Աղթամար կղզուց հրապարակված տեսանյութը, որտեղ երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես թուրք օգտատերերի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ վիթխարի չափեր ունեցող հրեշ է ապրում։ Ու այն օգտատերը, ով հրապարակել է սույն տեսանյութը,  նույնպես այդ մասին է պատմում։

Բազմաթիվ օգտատերեր կիսվել են այդ տեսանյութով։ Ոմանք  պնդում են, որ իրենք էլ են տեսել Վանա լճի հրեշին։ Մարդիկ այս լեգենդի շուրջ բաժանվել են 2 խմբի՝ ոմանք հավատում են, որ հրեշը իսկապես գոյություն ունի, իսկ ոմանք պնդում են, որ դա ուղղակի լեգենդ է։

Չնայած բոլոր հետազոտություններին՝ հրեշի գոյության կամ հերքման փաստը դեռևս ապացուցված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս