Վրաստանում առաջին ամուսնության միջին տարիքն աճել է

Վերջին 10 տարում զգալիորեն աճել է առաջին ամուսնության, ինչպես նաև մայրանալու միջին տարիքը։ Այս մասին տվյալները, ըստ aliq.ge-ի՝ հրապարակված են 2023 թվականի վիճակագրական զեկույցում։

Ըստ տվյալների՝ 2013 թվականի համեմատ աճել է առաջին ամուսնության միջին տարիքը, որը 2023 թվականի տվյալներով տղամարդկանց համար եղել է 32,1, իսկ կանանց համար՝ 29,7 տարեկան։ 2013 թվականին նույն վիճակագրության համաձայն կանանց միջին տարիքը կազմել է 27.1, իսկ տղամարդկանցը՝ 30 տարեկանը։

2013 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը կազմել է 26,4 տարի, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 29,3 տարեկան։

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականին ամուսնալուծությունների միջին տարիքը կանանց համար սահմանվել է 38,5, իսկ տղամարդկանց համար՝ 41,1։

2023 թվականին գրանցված ամուսնալուծությունների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնալուծության պահին ամուսնության միջին տևողությունը 11,1 տարի է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30