«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։
1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայերը: Թուրք-թաթարական հրոսակների կողմից նախապես ծրագրված էր, որ քաղաքի գրավումից հետո պետք է տեղի ունենան հայերի կոտորածները: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվում է քաղաքի գրավումը, քաղաքից փախչում են բրիտանական զորքերը:
Նշվում է, որ այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ իրանցի բանակցողները բացահայտ հայտարարել են, որ հուշագրի տեքստը դեռ վերջնական համաձայնեցված չէ, և կիրակի օրը դրա ստորագրումը բացառվում է։
Նախնական տվյալներով՝ հուշագրի ստորագրումն այսօր կանցկացվի վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է ևս 60 օրով զինադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպել է Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ։
«Երբ հասարակության մի զգալի հատված սկսում է հաշտվել անընդունելիի հետ, սովորել պարտությանը, արդարացնել ձախողումները և կորցնել բարու ու չարի, արժանապատվության ու նվաստացման, պետականության ու դրա իմիտացիայի միջև տարբերակելու կարողությունը, խնդիրը վաղուց դադարում է միայն իշխանության խնդիրը լինելուց»։
Պորտալի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Թել Ավիվում հնարավոր համաձայնագիրը վատ են գնահատում, և դրանից ոչ ոք գոհ չէ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում հասկանում են՝ այդ համաձայնագիրը չի համապատասխանում Իսրայելի շահերին և վնասում է դրանց։
Հունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնում կկայանա Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված «Ռուզան. Արցախի դուստրը» ներկայացման պրեմիերան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային էներգետիկային վերաբերող հնարավոր պայմանավորվածությունների կատարման ստուգման հարցում։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի բարձրակարգ մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ապամիջուկայնացման հարցը փակված է, և երկիրը կշարունակի մնալ միջուկային պետություն։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը հաղթանակով է նշել իր նորամուտը Real American Freestyle (RAF) լիգայում։
Հակամիգրացիոն երթի ընթացքում մի քանի հազար մասնակից հավաքվել էր քաղաքի կենտրոնում՝ երգելով ազգային օրհներգը։ Առանձին դրվագներում ցուցարարների մի մասն օգտագործել է ֆաշիստական ողջույնը և վանկարկել «Դուչե՛», ակնարկելով Բենիտո Մուսոլինիին։
Երևան քաղաքում՝ Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ցանցի ընդհանուր մասշտաբը աննախադեպ է եղել․ եթե բոլոր սնկային հիֆերը ձգեին մեկ գծով, դրանց երկարությունը կկազմեր մոտ 110 տրիլիոն կմ, ինչը մոտավորապես Ծիր Կաթինի լայնության 10%-ն է։
Դոնալդ Թրամփն այսօր դառնում է 80 տարեկան:
«Խավարը լույսի բացակայությունն է։ Խավարը գոյություն ունի այն ժամանակ, երբ լույսը բացակայում է։ Քրիստոս աշխարհի լույսն է: Նա եկավ, որպեսզի մեզ բոլորիս լուսավորի: Եթե մենք Նրա հետ ենք, լույսի մեջ ենք։ Ամեն անգամ հաղորդվելով Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, լույսն առնում ենք մեր մեջ: Մեր վարքով, կենցաղով, հավատքով պետք է այն վառ պահենք, այս խավար աշխարհում լուսատու լինենք, փորձենք լուսավորել մեր շրջապատը»։
Շոգ եղանակին ծարավը հագեցնելու լավագույն միջոցը սովորական ջուրն է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է «СберЗдоровье» բժշկական ընկերության բժիշկ Ալեքսեյ Աբիզովը։
Հայաստանի տնտեսության վիճակը նախկինում էլ մի բան չէր, հիմա՝ առավել ևս։ Անհիմն են այն հավաստիացումները, թե ռուսական շուկան կորցնելու պարագայում հայկական ապրանքները, մասնավորապես՝ գյուղմթերքը, կարող է իրացվել Եվրոպայում։
Վրաստանի կառավարությունը հիմնադրել է նոր հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ)՝ Դիվանագիտության ակադեմիա։ Որոշումը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Այս կիրակի շվեյցարացիները պետք է պատասխանեն մի անսովոր հարցի, որն աշխարհում գրեթե նախադեպը չունի. կարո՞ղ է արդյոք պետությունը օրենսդրորեն սահմանափակել սեփական բնակչության թիվը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, հանրաքվեի է հանվել մի նախագիծ, որով առաջարկվում է բնակչության առավելագույն շեմ սահմանել 10 միլիոն մարդը։
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ակադեմիայի վերջին զեկույցում նշվում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի 40-օրյա պատերազմը լրջորեն փոխել է տարածաշրջանային անվտանգության մասին պատկերացումները, գրում է Nordic Monitor-ը: Չնայած աճող ռազմավարական մրցակցությանը՝ կոչեր են հնչում Թուրքիայի պաշտպանական քաղաքականության կտրուկ վերանայման և արևմտյան Երուսաղեմի հետ կապի ուղիների պահպանման վերաբերյալ:
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը աղախին Լյուդմիլա Ֆարմերին, որը մեղադրվում էր թանկարժեք ժամացույցների և կանխիկ գումարի գողության, ինչպես նաև խարդախության մեջ, դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միգրացիոն գործընթացների կառավարման արդյունավետ մեխանիզմների ստեղծման և պետական անվտանգության ուժեղացման նպատակով մշակվել է հերթական մասշտաբային օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Համաշխարհային բանկը Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0.5 տոկոսային կետով իջեցրել է՝ հասցնելով մինչև 5%-ի։
Վրաստսնի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տվյալներով` 2025-2026 ուսումնական տարում Վրաստանում ընդհանուր առմամբ սովորում է 44.440 օտարերկրյա ուսանող, մինչդեռ 2024-2025 ուսումնական տարում նրանց թիվը կազմում էր 37.125։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալության Թեհրանի բյուրոն, այս մասին հայտնել է Իրանի դատական խոսնակ Ալի-Ասղար Ջահանգիրը։