Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Թրամփը լուրջ է վերաբերվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելուն։
Իրանի իշխանությունները սկսում են «պաշտպանական թունելի» կառուցում, հայտնել է Թեհրանի քաղաքային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավարը
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին ԵՄ անդամակցության թեկնածու համարվելու համար։
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։ Այս մասին գրել է Monument Watch-ը։
Աբխազիայում տիրող իրավիճակը մեկնաբանել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ուժեղացնել Կուրսկի մարզում հակահարձակումը Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, գրել է The Telegraph-ը՝ հղում կատարելով բրիտանական հետախուզությանը եւ ՆԱՏՕ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Կրեմլում ցանկանում են հետ վերցնել շրջանը մինչեւ հանրապետականի երդմնակալությունը, որպեսզի ուժեղ դիրք ստանան Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու բանակցություններում։ Հենց դրա համար էլ ՌԴ ՊՆ-ն Կուրսկի մարզ է ուղարկել հարվածային խմբավորում ռուս եւ հյուսիսկորեացի զինվորականներից՝ 50 հազար թվաքանակով։ Ավելի վաղ այս թիվը ներկայացրել էին The New York Times-ի աղբյուրները։ Հետագայում դա հաստատեց նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մեր ընտանիքում հանրային տրանսպորտից օգտվում ենք չորս հոգի։ Մենք ստիպված պետք է լինենք հունվարին վճարել 360.000֏` (մոտ 1000$) տարեկան ուղետոմս ձեռք բերելու համար, վճարումը կատարել միանգամից, դեռ ծառայություններից չօգտված։
Վրացական ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիաների և վարչական շենքերի շրջափակման միջոցով փորձելու է խափանել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանի առաջին նիստը։ Այս մասին նախօրեին Ֆեյսբուքի իր օգտահաշվում գրել էր ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինք»-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Գվարամիան։ «Առաջիկայում մեր բողոքի ակցիաները էլ ավելի կակտիվանան։ Մենք թույլ չենք տա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ընտրությունների […]
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր էջում անդրադարձել է Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալությունների թեմային:
Գերմանիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն փետրվարի 23-ին՝ կանցլեր Օլաֆ Շոլցի ձախակենտրոն կոալիցիայի փլուզումից հետո, հայտնում են dpa և Ֆրանսպրես գործակալությունները վկայակոչելով խորհրդարանական աղբյուրները։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:
Այսօր Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր խոսքում չշրջանցելով նաև Հայաստանն ու Ղարաբաղը։
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Զանգեզուրի միջանցքի բացումը մեզ կօգնի մեծացնել Ադրբեջանի և այլ երկրների հետ առևտրի ծավալները։ Այդ մասին APA-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
««Հայաստանի լավագույն իրավաբանի» մասին այս Պուշկինյան քննարկումներն առիթ դարձան, որ հիշեմ Հայաստանի իսկապես լավագույն իրավաբանին՝ լուսահոգի Վլադիմիր Նազարյանին (1932-2002)։ Իրավունքի քայլող հանրագիտարան էր, իրավական մտածողության տիպար էր, օրենքներ գրելու վարպետ էր, նաև՝ սուր ու դիպուկ «խայթոցների» ու առհասարակ զինաթափող երգիծանքի ասպետ էր։
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Իսպանիայի որոշ հատվածներ կրկին տագնապի մեջ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով ։ Այդ մասին հայտնել է երկրի պետական օդերևութաբանական գործակալությունը։
2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:
Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենին և նրա հետ համատեղ կանցկացնի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։ Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերծանումը ցույց տվեց՝ մեղադրանքը ոչ միայն չի հիմնավորվում, այլև արդարացնող փաստեր կան. պաշտպան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում կուղարկի Բունդեսթագ՝ խնդրելով բարձրացնել իրեն այդ պաշտոնում վստահելու հարցը։ Եթե նման քայլին աջակցի նաև երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ապա դեկտեմբերի 16-ին կարող է տեղի ունենալ համապատասխան բանավեճ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։
Որևէ վիրավորական բան իմ ասածի մեջ չկար. Զորայր Հարությունյանը՝ հանրային մեղադրողին
Ֆերմա հիմնելն ու ահաբեկչություն իրականացնելը մի տեսակ իրար չեն բռնում. Զորայր Հարությունյան
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։
Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։