Հաջորդ տարի Հանրապետական կուսակցությունը կվերահսկի ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ, հավանաբար, Կոնգրեսի երկու պալատները։ 100 տեղանոց Սենատում հանրապետականները ունեն առնվազն 52 մանդատ։ Նրանք, հավանաբար, կպահպանեն մեծամասնությունը նաև Ներկայացուցիչների պալատում:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբաների բողոքը: Այս մասին հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:
Հերպեսը վիրուսային բնույթի տարածված պաթոլոգիա է, որը բնութագրվում է կրկնվող ընթացքով. վնասվում է մաշկը և լորձաթաղանթները, ձևավորվում են բնորոշ բշտիկներ:
Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկը վերլուծություն է հրապարակել վերջին տարիներին Թուրքիա-ԵՄ արտահանման ծավալների վերաբերյալ։
https://arm.sputniknews.ru/20241113/mvosfilmy-hastat-evrvopaji-amenakhvoshvor-kinvostudian-e-putiny-zrucel-e-shahnazarvovi-het-82977872.html?fbclid=IwY2xjawGh9q1leHRuA2FlbQIxMAABHXHobCPX8cJ87Q8hvkJwUJFeCXHTCybuVaTHG9i85wPA3mW3zjZ_5Em7Eg_aem__LVATFTs4puO1FhGDgG74w
2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն լրացուցիչ միջոցներ կներդնի Երևանի Փոքր կենտրոնի էներգամատակարարման համար։ Այս մասին նշված է ընկերության ներդրումային ծրագրի 2025 թվականի (2024-34 թթ. ծրագրի շրջանակում) հատվածում։ 2024 թվականին այդ նպատակի համար միջոցներ չեն նախատեսվել, բայց 2025-26 թվականներին կհատկացվի մոտ 3-ական միլիարդ դրամ (կոնկրետ 2025–ին՝ 3,1 միլիարդ դրամ կամ մոտ 8 միլիոն դոլար)։
Ինչևէ, առաջիկա ժամանակը մերձավորարևելյան զարգացումների համար կարող է վճռորոշ լինել, և դիտորդներն առայժմ գրանցում են տարածաշրջանային հակամարտության ընդլայնում, որը Գազայից տարածվեց Լիբանան։
Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը Գազայի հատվածում և վերացրել է խմբավորման ղեկավարությանը, այժմ պետք է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով գտնվում է Բրյուսելում։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռայի Պատրիարքի ներկայացուցիչ Փոլ Սայյահ արքեպիսկոպոսին։ Հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Shamshyan.com էին զանգահարել բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատանքից։
Գյումրիի քաղաքապետի թեկնածուի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն ռեթվիթ է արել Ֆրանսիայի բնապահպանության նախարարի ելույթը, որտեղ նա անդրադարձել է Բաքվին՝ որպես ռեպրեսիվ երկրի, որն իրավունք չունի խոսելու մարդու իրավունքներից, և որտեղ չպետք է անցկացվի COP29-ը․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ:
Հաղթողը, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ու նրա հովանավորներն են, երբեք չի գնա ռազմավարական գործարքի մեկի հետ, որը պարտվող է, բայց բուն խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ իր պարտությունը համաձայնել է վերածել «պետական կոնցեպտի»:
Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 36 կետով:
Կրեմի համար կաթը եռացրեք, ավելացրեք 2 ճ/գ շաքարավազն ու ողջ վանիլային շաքարավազը՝ խառնելով այն, մինչև ներծծվի: Ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևն ու կես թ/գ աղը: Մնացած շաքարավազի հետ հարեք ձվի 3 դեղնուցները, ավելացրեք օսլան ու խառնեք տաք կաթի հետ՝ անընդհատ խառնելով, մոտ 2-3 րոպե: Թողեք, թող հովանա:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը:
Քնի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործոն դառնալ, այդ թվում՝ գիրության, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդության: Հաճախ, չնայած հոգնածությանը, չի հաջողվում քնել:
Ինքնիշխանությունը, անկախությունն ու ազատությունը գործող իշխանությունը հռչակել է՝ որպես իր գործունեության առաջնահերթություն ու ուղենիշ։ «Ինչ անում ենք, ինքնիշխանության ու ազատության համար ենք անում»,- մոտավորապես սա է այն փաստարկը, որով այս իշխանությունն արդարացնում է իր գործողությունների արդյունքում պետությանը պատուհասած բոլոր աղետները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է թուրքական «Tv100»-ի եթերում։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 18:15-ի սահմաններում 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։
Հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը կլինի Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը։
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին: Նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին չորեքշաբթի ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ երկրի և գործակալության միջև ապագա համագործակցության շուրջ բանակցությունների նպատակով, հայտնում է Mehr գործակալությունը։
Սպիտակ տունը և Թրամփի թիմը կառուցողական աշխատում են անցումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:
Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին եւ շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Ալիեւին, քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: