Թուրքիայի էներգետիկայի նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասի

Զանգեզուրի միջանցքի բացումը մեզ կօգնի մեծացնել Ադրբեջանի և այլ երկրների հետ առևտրի ծավալները։ Այդ մասին APA-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նախարարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ նշանակություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից. «Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, երկաթուղային և ցամաքային հաղորդակցությունները երկու երկրներին էլ ավելի կմոտեցնեն ոչ միայն էներգետիկայի, այլ նաև լոգիստիկայի տեսանկյունից։ Այս միջանցքի բացումը մեծ ներդրում կունենա նաև էներգետիկայի, հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում։ Որովհետև մենք կարող ենք հասնել Թուրքիա և Եվրոպա էլեկտրաէներգիայի փոխանցմանը Թուրքիայի միջոցով, որը կարտադրվի Կասպից ծովի հսկայական քամու ներուժից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները բազմիցս կտրականապես հայտարարել են, որ միջանցք չի լինելու։ Ադրբեջանում և Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» մասին համառ խոսակցությունները վկայում են Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնելու ծրագրերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930