Կայքի տեղեկություններով այցը աշխատանքային է:
Ցուրտ սեզոնին իմունիտետն ամրապնդելու համար պետք է ուտել պրոբիոտիկներով հարուստ մթերքներ՝ մածուն և թթու կաղամբ: Մրգերը, սխտորը, կոճապղպեղը և տերևավոր կանաչեղենը նույնպես օգնում են պաշտպանել իմունիտետը:
Գրեթե 800.000 մարդ Հայաստանում աղքատ է։ Աղքատ է, որովհետև, ինչքան էլ իշխանությունները խոսեն ներառականության մասին, տնտեսական աճի արդյունքները խիստ անհամաչափ են բաշխվում հասարակության տարբեր խմբերի միջև։
Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»:
Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավի 15 շաբաթվա ընթացքում ծախսել է ռեկորդային 1,5 միլիարդ դոլար: Այդուամենայնիվ, գրանցվեցին Դեմոկրատական կուսակցության համար վերջին երկու տասնամյակում քվեարկության վատագույն արդյունքները: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով ամերիկյան The New York Times թերթին:
Խորհրդանշական և կարևորագույն այս օրվա առթիվ Մասիսի համայնքապետարանը (համագործակցությամբ «Ապահով անկյուն» ՀԿ) կազմակերպել էր «Ուսանողները հանուն Մասիսի» խորագրով համաժողով, որին մասնակցում էին համայնքի բնակիչ հանդիսացող ուսանողները, բազմաթիվ հյուրեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են«Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաներ։
Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հույս է հայտնել, որ կմասնակցի 2026-ի Օլիմպիական խաղերին, սակայն նշել է, որ միջազգային մրցումների բացակայությունը բարդացնում է նախապատրաստությունը:
«Հանուն փոփոխությունների կոալիցիան» կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ ընթացող 24-ժամյա բողոքի ակցիային, որում ներգրավված է նաև «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:
Նոյեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Երևանի բնակիչ 20-ամյա Արմինե Կ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20։10-ի սահմաններում անհայտ անձը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5-րդ շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե պայուսակը, որում եղել են գումար, օծանելիք և այլ անհրաժեշտ իրեր։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ միասին պատրաստ է մասնակցել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանը գրեթե կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը՝ հասնելով 253 մլն դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով թուրքական վիճակագրական գերատեսչության տվյալների վրա։
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C4 ենթախմբի որակավորման վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Լատվիայի ընտրանու հետ:
ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք Իսրայելի հարձակումները Գազայի վրա ցեղասպանություն է, ասվում է նոր գրքից կիրակի օրը հրապարակված քաղվածքում, գիրքը լույս կտեսնի պապի հոբելյանական տարվա նախաշեմին, գրում է La Stampa-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետների փոփոխության ոչ մի նշան ի հայտ չի բերել՝ միաժամանակ պաշտպանելով ՌԴ նախագահին զանգահարելու իր որոշումը, հայտնում է Reuters-ը։
Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նորագույն թևավոր հրթիռի փորձարկման մասին:
FAF շարժման անդամները վերահաստատել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջը։
21-րդ դարում տեխնոլոգիաները փոխել են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ կրթությունից մինչև ժամանց։ Սակայն այդ փոփոխությունների հետ մեկտեղ՝ առաջացել են նաև նոր խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաների և տեխնոլոգիաների փոխհարաբերություններին։
«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 25-ին: Նրա խոսքով ՝ ոչ մի երկրում խորհրդարանին պետք չէ ընդդիմության կողմից լեգիտիմության ճանաչում, այլապես աշխարհում ժողովրդավարություն չէր լինի:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Հզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը զոհվել է Ռաս ան-Նաբայում գտնվող «Բաաս» կուսակցության շենքին հասցված ավիահարվածի հետևանքով։
Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մայրաքաղաք Թեհրանում իր հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել, հայտնում է Mehr-ը։