Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը:
Չափազանց երկար քունը կարող է հիվանդագին վիճակի ախտանշան լինել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է Унисон սոմնոլոգիական ծառայության ղեկավար, նյարդաբան և սոմնոլոգ Ելենա Ցարևան:
Մասնագիտացված միջազգային ֆինանսական կառույցների գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ մտահոգիչ են. Հերթով նվազեցնում են տնտեսական աճի այս տարվա սպասումները։
Մեծ Բրիտանիայի MI6 հետախուզական գործակալության ղեկավարը առաջին անգամ կլինի կին, քանի որ գործակալության ղեկավարությունը ընտրություն է կատարում վերջնական հարցազրույցին հասած երեք կին թեկնածուների միջև: Այս մասին հայտնում է The Times-ը։
Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան ներկայանալն է, ասել կուզի՝ քեզանից հզորների ողորմածությանը հանձնվելը:
Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։
Սլովակիայում Klein Vision ընկերությունը ստեղծել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա, որը ստացել է AirCar 2 անվանումը:
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմակիցներ Բենժամեն Պավարն ու Դավիդե Ֆրատեզին այս շաբաթ կվերադառնան մարզումներին։ Այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը՝ հղում անելով FCInterNews-ին։
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։
Հարց եմ ուղղում Երևանի քաղաքապետարանին` ո՞ւր է կանաչ տարածքների վերահսկողությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քաղաքով զբոսնելիս վտանգեն իրենց կյանքը ։ Ծառը կամ նրա ճյուղերը շատ վատ վիճակում էին, և ոչ մի նախազգուշացում կամ խնամք չէր իրականացվել։
Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «անհապաղ» բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է:
Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։
Միաժամանակ, նա կասկածում է, որ Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ Վլադիմիր Պուտինի հետ, և Զելենսկիին կոչ է արել հենց հիմա հանդիպել Ռուսաստանի հետ։
Հունաստանում կինը որոշել է բաժանվել 12 տարվա ամուսնուց այն բանից հետո, երբ արհեստական բանականության ChatGPT չաթբոտը, ուսումնասիրելով սուրճի բաժակում նստվածքը, ենթադրել է, որ ամուսինը դավաճանում է նրան:
Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր
Շատ հաճախ մենք խոսում ենք Երևանի էկոլոգիական աղետի մասին, և դուք հաճախ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է լուծել այս խորացող խնդիրը։
Արցախը հանձնելով թշնամու երախը՝ սրանք սկսեցին նաև պայքարել Արցախի սիմվոլիզմի դեմ՝ հրաժարվելով տոն անվանել ռազմաճակատների հաղթանակները, ատելություն սերմանելով այդ հաղթանակը կերտած գործիչների նկատմամբ:
Նոր Հռոմի Lևոն 14-րդ պապը կարդինալներին ուղղված իր առաջին ուղերձում ասել է, որ արհեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է, գրում է apnews.com-ը:
Իրականությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3, 3 նոկաուտ) ռինգ է վերադարձել 2024 թվականին աստղային ամերիկացի Ջարոն Էնիսից կրած պարտությունից հետո:
Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ:
Հնդկաստան–Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Քաթար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։
Շարժայից եկող ինքնաթիռը տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24–ից։
Օմանի մայրաքաղաք Մասկաթում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:
Բոլոր սահմանափակումների մոտ կեսը, որոնք ներառվելու են Եվրամիության կողմից նախապատրաստվող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթում, ձևակերպել է Ֆրանսիան։