Բաժիններ՝

Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս