Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Իմպիչմենտի գործընթացի մասին

Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը:

Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը:

Դրա համար քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք, որ գոնե այս պահին չունենք՝ ինստիտուցիոնալ և բովանդակային առումով:

Ընդ որում, եթե չեղավ ակտիվ փողոց, ապա իմպիչմենտի գործընթացը չի կարող հաջողել՝ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների դրական մոտեցման դեպքում:

Միայն համաժողովրդական շարժումը կարող է երկու առանցքային խնդիրներ լուծել.

առաջնորդի հարցը, ով կղեկավարի շարժումը և վարչապետի պաշտոնում կփոխարինի Փաշինյանին,

իշխանության ներսում ճաքեր կառաջացնի, ինչը երկու տասնյակ ՔՊ-ականների կարող է ստիպել՝ միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին:

Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը»:

Տեսանյութեր

Լրահոս