
Սարդարապատի հաղթանակը, վաղը նույնպես պղծելու են. Նարեկ Գալստյան

24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կոլաբորանտների իշխանությունը մահու չափ վախենում է ցանկացած հաղթանակից, որը կարող է մի փոքր արժանապատվության նոր շունչ մտցնել մեր ժողովրդի մեջ:
Արցախը հանձնելով թշնամու երախը՝ սրանք սկսեցին նաև պայքարել Արցախի սիմվոլիզմի դեմ՝ հրաժարվելով տոն անվանել ռազմաճակատների հաղթանակները, ատելություն սերմանելով այդ հաղթանակը կերտած գործիչների նկատմամբ:
Հաղթանակների նկատմամբ կոլաբորանտների վախն այն աստիճան սրվեց, որ դրանց առաջնորդը հրաժարվեց անգամ զորախումբ ուղարկել Կարմիր հրապարակ՝ որպես նացիզմի դեմ հաղթանակում ներդրում ունեցածների ժառանգ ժողովուրդ: Որովհետև հայկական համազգեստով մարշով անցնող զինվորների պատկերը մեզ մոտ կարող էր որոշակի էմոցիաներ առաջացնել ու նոստալգիա դեպի հաղթանակը:
Սրանք մայիսի 28-ը՝ Սարդարապատի հաղթանակը, վաղը նույնպես պղծելու են: Կտեսնեք, թե ինչպես է կոլաբորանտների առաջնորդը ուղերձ հղելու՝ անգամ չասելով, թե որ երկրի նկատմամբ է կերտվել այդ հաղթանակը, փոխարենը խոսելով «իրական Հայաստան» կոչվող այդ ցնդաբանության մասին:
Հաղթանակների նկատմամբ ատելությունը հասել է այն մակարդակի, որ Մեծ Հայրենականի պատմությունն են սկսել «տակից» նենգափոխել, որ հանկարծ այս հարցում էլ մտքներովս չանցնի հպարտության զգացողություն ունենալ: Քանի սրանք կան, մեզ քարոզելու են իբրև ժողովուրդ սողալ, ուտել ու գոյություն քարշ տալ:
Որովհետև այդ վիճակը միայն կարող է ապահովել իրենց ստորաքարշ իշխանության շարունակությունը»: