Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024/25 մրցաշրջանի չեմպիոնը Երևանի «Նոա»-ն է:
Ծառուկյան ընտանիքի անունից ծաղկեպսակ է դրվել անմար կրակի մոտ
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Պակիստանին թուրքական ԱԹՍ–ներ օգտագործելու մեջ, հաղորդում է «India Today»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը, տեղի կունենա մայիսի 11-ին Օմանի Մասկատ քաղաքում։
Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով:
Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,45 դոլարով (2,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,57 դոլարի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախօրեին մի քանի անգամ զրուցել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Ն․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ:
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը և «Կամուրջ» ՔՆ-ը այսօր մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված արժանապատվության քայլերթին։
«Երբ պետությունն ուներ ղեկավար, երբ Հայաստանը տարածաշրջանում գործոն էր, երբ հայկական ԶՈւ-ն մասնակցում էր Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակին նվիրված տոնական միջոցառումներին»:
Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Այն կարգի ապիկար ու անհայրենիք են, այն կարգի պատմությունից զուրկ ու դատարկ, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին մասնակցած մոտ 600.000 հայի ու 300.000 զոհ տված Հայաստանին, ԽՍՀՄ ականավոր հայ գիտնականներին, գործիչներին ու մարշալներին, այդ շքերթին ներկայացրեց մի քաղաքական ու բարոյական ժանտախտ, ով որևէ առնչություն չունի հայի, հայկական մշակույթի ու հայեցիության հետ:
Փաշինյանը մասնակցեց շքերթին, իսկ Ալիևը՝ ոչ: Բայց։ Հայկական զորախումբը չմասնակցեց շքերթին, ադրբեջանականը՝ ճիշտ հակառակը:
2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, որովհետև երկու ամսից ավելի նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ցուցադրվեցին ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցից մի քանիսը առաջին անգամ են հայտնվել հանրության առաջ:
Ժամեր առաջ Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրա գտնվելու վայրը ներկայումս ժամանակավոր պահման վայրն է ոստիկանության բաժնում։ Hraparak. am-ի տեղեկություններով՝ նրան մինչ այս պահը ազատ չեն արձակել և փաստաբանին նույնպես տեսակցություն չեն թույլատրում։
Այս քայլքով հարգանքի տուրք մատուցվեց ոչ միայն իրենց անձնական հիշողություններին, այլև հավաքական ցավին ու պայքարին։
Շուշին պիտի ազատագրվի, քանզի այն դարձել է վերադառնալու, վերակերտելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը. Մետաքսե Հակոբյան
Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը հետաձգել է Բուդդայի մասունքների հետ կապված հարյուրավոր զարդերի վաճառքն այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը սպառնացել է դատական հայց ներկայացնել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Բանտի մէջ էի եւ այցելեցիք ինծի» (Մտ․ 25.36)։ Ի՞նչ են այն բանտերը որոնց մէջ անհամար թիւով մարդիկ կ՚ապրին։
Թուրքիայի նավթային կորպորացիան (TPAO) միջազգային գործընկերների հետ իրականացված հորատումների արդյունքում Սոմալիում հայտնաբերել է նավթային պաշարներ։ Այժմ շարունակում է որոնողական աշխատանքները:
Սննդաբան Անաստասիա Կալմուրզինան կարծում է, որ չորացրած մրգերը բարելավում են սիրտ-անոթային և մարսողական համակարգերի աշխատանքը: Բժշկի խոսքով՝ հատկապես օգտակար է սալորաչիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Այսօր, առավել քան երբևէ, կենսականորեն կարևոր է հաղթանակի ու պարտության համարժեք գիտակցումը։ Հայաստանի իշխանությունը, ի թիվս ամենայնի, խեղաթյուրում է նաև այդ հասկացությունները՝ հատկապես երիտասարդ սերնդին ներշնչելով իրական հաղթանակների անկարևորությունը և արժևորելով նյութական «հաղթանակներն» ամենօրյա սպառողականության մրցավազքում։ Եվ պատահական չէ, որ այդ այլասերված քաղաքականությունն իրականացվում է հիշողության դեմ պայքարի տեսքով։
Մ.Ս-ն մեղադրվում է մեկից ավել մարդկանց հետ զինված կողոպուտ իրականացնելու, իսկ Հ. Ա-ն՝ թմրանյութերի վաճառքի մեջ:
Երկու դեպքում էլ սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար ահարկու է և անհրաժեշտ է դարձնում շուտափույթ երկրի ղեկը նրա ձեռքից վերցնելը: Սա արդեն լրիվ լուրջ եմ ասում` առանց հեգնելու կամ ձեռ առնելու: