Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:
Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին կտրամադրվի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում:
Հռոմի նորընտիր Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված իր առաջին ելույթով:
Դեռ 7 տարեկան էի՝ երկրորդ դասարանում, չհասկացա՝ ինչ է տեղի ունենում, բայց երբ այդ լուրին հաջորդեցին հայրենասիրական երգերը, ներսումս մի ճնշող, բայց ուրախ թրթիռ առաջացավ։ Մի բան պարզ էր՝ ինչ-որ մեծ բան է կատարվել։ Այդ զգացողությունն ամբողջ կյանքում մնաց ինձ հետ, և տարիներ անց միայն սկսեցի գիտակցել՝ թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեքսիկացիների հայրենադարձությունն աճել է: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Շատ նշանակալից պահ է լինելու»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց «գիժ» խաղալ. հողը գնում է նրա ոտքերի տակից. Սուրեն Սուրենյանց
Նոր պապի անունը հայտնի է` ԱՄՆ-ից կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
«Colendi» ընկերությունը ֆինանսատեխնիկական ոլորտում կատարած նորամուծության շնորհիվ մայիսի 5-ին Թուրքիայում բացել է արհեստական բանակությամբ աշխատող առաջին բանկը: Այն կգործի առցնանց տիրույթում։
Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է բարձրացել. սա նշանակում է, որ կոնկլավի համար հավաքված կարդինալները նոր քահանայապետ են ընտրել: Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ: Հռոմի նոր Պապի անունը շուտով կհայտարարվի Սուրբ Պետրոսի տաճարից :
Նյու Դելին և Լոնդոնը մայիսի 6–ին ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Թուրքիայում 2025-ի սկզբից մինչև հիմա արգելափակվել է սոցցանցի ավելի քան 27.000 օգտահաշիվ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի 6 դպրոց՝ ստիպելով պաղեստինցի աշակերտներին վաղաժամ հեռանալ դպրոցից և հարցականի տակ դնելով ավելի քան 800 այլ դպրոցների կրթությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post–ը:
Հայաստանի թշնամիներն ու նրանց ծառայող ՀՀ իշխանությունները մեզ պարտադրում են հրաժարվել հայկական Արցախից. Իշխան Սաղաթելյան
Արթուն ենք շարժման նախաձեռնությամբ 08.05.2025թ տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ նախագահի տեղակալներ Դավիթ Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի, Կարինե Աճեմյանի, ՀՀԿ Երիտասարդական կառույցի նախագահ Հենրիխ Դանիելյանի հետ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Հարգանքի տուրք` հայրենիքի համար նահատակվածների հիշատակին. Հնչում են Հայաստանի և Արցախի օրհներգերը
Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին):
Արցախահայերը վերադարձի իրավունք ունեն. այսօր այդ իրավունքի դեմ են խոսում 2 կառավարություն` Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները. Իշխան Սաղաթելյան
Պերուի և Էկվադորի սահմանային շրջանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
#ՀԻՄԱ. ՇՈՒՇԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԼԻՆԵԼՈՒ Է. #ՈՒՂԻՂ
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը քաղաքական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Պակիստանում թիրախների դեմ երկրի ռազմական գործողությունը շարունակվում է։
Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը (Artur Ghambaryan)՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՀԱՀ շրջանավարտ Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan)՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան:
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։
Եվրամիությունը մտադիր է ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում վարույթ նախաձեռնել: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։