«Իսլամական բրիգադ» խմբավորումը ցուցադրել է ամերիկյան արտադրության M301A3 տիպի ականանետային արկեր՝ պիտակված եբրայերենով:
Ռաֆսանջանին քննադատել է նրանց, ովքեր աջակցում են Ահմադինեժադին ու նրա դաշնակիցներին:
Նախարարները քննարկել են նաև գազային ոլորտի նախագծերի իրագործման հարցը:
Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
Բերգոլիոն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված այդ իրադարձությունները որակել էր որպես հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցանք:
Կիմ Չեն Ինը հրամայել է հակառակորդների կողմից սադրանքների դեպքում «կրակի ծովի» վերածել Հարավային Կորեային պատկանող Պենենդո և Տեչհոնդո կղզիները:
Ուսուպաշվիլին պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել մարտի 10-ին:
Առգրավվել է մեծ քանակությամբ փաստաթղթեր:
Աբդուլլահ Օջալանի երեկվա առաջին գրավոր կոչով PKK-ն ազատ արձակեց իր մոտ (Հյուսիսային Իրաք) պահվող թուրք 8 պատանդներին:
ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների 89 անդամ նամակ են գրել Էրդողանին՝ պահանջելով հետ վերցնել իր այդ խոսքերը:
Գիտնականների կարծիքները վկայում են, որ դա շատ դժվար կլինի անել, քանի որ պետք էր այդ մասին որոշումն ընդունել ավելի վաղ:
Տվյալ քայլի հիմնական նպատակն ահաբեկչական կազմակերպությունների ու կազմակերպված հանցավոր խմբերի ֆինանսավորմանը հարված հասցնելն է:
Այդ նշանակումը մտնում է պետքարտուղար Քերիի առաջնահերթությունների թվում:
Բացի այդ, Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ, որը հանդիսանում է երկրի բարձրագույն ռազմական մարմինը:
ԵՄ-ի առաջնորդներն այսօր Բրյուսելում կմասնակցեն նոր գագաթաժողովի, որի օրակարգում, ինչպես ակնկալվում է, կլինեն ԵՄ-ի տնտեսական խնդիրները:
Իրանական նավթի խոշոր ներկրողները հանվել են այն երկրների ցանկից, որոնք պարտավոր են աջակցել Իրանի հանդեպ սահմանված նավթային պատժամիջոցները:
Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ գահի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Մեր հասարակությունը սկսել է տոներին առավել մեծ նշանակություն տալ: Մարդիկ ցանկանում են յուրահատուկ նվերներ մատուցել իրենց սիրելիներին, ընկերներին ու հարազատներին:
«Դեյզի» այգին, որտեղ այսօր մի քանի տասնյակ ծառեր են հատվել, սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։
Հատկացվող 40 միլիոն դոլարն ուղղվելու է պետբյուջե, իսկ մնացյալ 22 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական փոքր դրամաշնորհային նախագծերի իրագործմանը:
Ալեքսի Պետրիաշվիլին Մոսկվայում տեղի ունեցած այդ հանդիպումը որակել է որպես ոչ դիվանագիտական ժեստ:
Նրանցից 6-ը զինվորականներ են, մեկը ոստիկան է, իսկ մյուսը՝ պաշտոնյա:
Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսի կարծիքով՝ Չավեսը մահացել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կազմակերպած դավադրության հետևանքով:
Նախկինում Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատիժների իրագործման հարցում օգտվում էին դահիճների ծառայություններից:
Բաքվի ԶԼՄ-ները պնդում են, որ դա կարևոր իրադարձություն է, որը կարող է փչացնել Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունները:
Ընդհուպ մինչև 18-րդ դարը Հռոմի պապի ընտրությունները ձգվել է ավելի քան 100 օր:
Այս մասին մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը:
Ցուցադրությանը ներկայացված 14 արվեստանմուշներ ներկայացնում են կենդանական աշխարհն ու վայրի բնությունը: Մատուցելով վայրի բնության թեթև ու ծիծաղկոտ, միևնույն ժամանակ՝ լուրջ և խորը էությունը, ցուցահանդեսը դիտողին մղում է դեպի բնությունը՝ առաջարկելով վերստին կապ հաստատել դրա բնակիչների հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակվել 1965 թվականից հետո հարևան երկրների կողմից Թուրքիայի մարտական ինքնաթիռների կործանման մասին:
Զեկույցում կանխատեսվում է, որ Ռուսաստանի համար բարդ կլինի Սիրիայի հետ պայմանավորվելը: