Բաժիններ՝

Ուգո Չավեսին հռչակել են Վենեսուելայի իշխող կուսակցության հավերժ առաջնորդ

Noticias24-ի փոխանցմամբ` Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, ով մահացել է 2013 թվականի մարտին, նշանակվել է երկրում իշխող «Միասնական սոցիալիստական» կուսակցության հավերժ առաջնորդ: Նման որոշում է ընդունվել քաղաքական միավորման երրորդ համագումարում:

Դրան մասնակցել է 900 մարդ, որոնք բոլորն էլ կողմ են արտահայտվել Չվեսին կուսակցության հավերժ առաջնորդ հռչակելուն: Պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն ընտրվել է կուսակցության նախագահ: Համագումարում դիտարկվելու է նաև դեռևս Չավեսի նախաձեռնած սոցիալական բարեփոխումների ծրագիրը:

Ընդգծվում է, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի ընտրվելուց հետո երկրում ուժեղացել է տնտեսական ճգնաժամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031