Բաժիններ՝

Պենտագոնն Ուկրաինայի համար պատրաստել է ՀՕՊ-ի միջոցների գտնվելու վայրերի մասին տվյալներ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Պենտագոնն ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պլան են մշակում, որը հնարավորություն կտա Ուկրաինայի իշխանություններին իրազեկել երկրի արևելքում գործող զինյալների զենիթա-հրթիռային համալիրների գտնվելու վայրերի մասին:

Թերթն այս հարցում վկայակոչում է նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի, որի խոսքերով` Վաշինգտոնը պատրաստ է տվյալ տեղեկատվությունը ներկայացնել Կիևին` զինյալների ՀՕՊ-ի միջոցներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

Թերթի տվյալներով` համապատասխան առաջարկը դեռ չի քննարկվել Սպիտակ տանը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք Օբաման կհամաձայնվի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակմանը, քանի որ տվյալ քայլն ԱՄՆ-ին կներքաշի հակամարտության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031