Բավական բարդ է մեկնաբանություն անել Անկարայի հարափոփոխ դիրքորոշումների մասին: Ավելի մասնակի` «Իսլամական պետության» (ԻՊ) եւ քրդական ուժերի դեմ միաժամանակ հայտարարված եւ իրականացվող պատերազմը մեծ հարցականների դուռ է բացել։
Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Հուլիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի տարածքային կառավարության պլանավորման նախարար Ալի Սինդին:
«ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»:
Փելեշյանը ներկաների խնդրանքով թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը՝ Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», «Չինաստանի ուրվականների պատմությունը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Կովկաս-կասպյան երկրամասի ինքնավար ժողովուրդների ինստիտուտի հայտարարած ակադեմիական «Կովկաս-Կասպյան լրատու» տարեգրքի թողարկման մասին՝ նվիրված այս երկրամասի ժողովուրդների պատմության, մշակույթի, հավատքի, ազգագրության, լեզվի ու գրականության հարցերին: Հատկապես կողջունվեն չհրատարակված արխիվային նյութերը:
Մեկ տարի տասն ամիս է (2013թ. սեպտեմբերի 17-ից) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընդանում է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:
Օզմանովը հայտնվեց ազատության մեջ։ Իսկ միակ մարդը,ում համար այս պատմությունը կարող է վատ վերջանալ, Գելային հավատարիմ գործարարն է։
Ուզո՞ւմ ես դառնալ Սթիվ Ջոբսի նման: Իսկ ի՞նչ զոհաբերության ես պատրաստ ամեն օր դրա համար: Քանի՞ ժամ ես ծախսում, ինչպե՞ս ես հաղթահարում ինքդ քեզ:
Մեծագույն պոստիմպրեսիոնիստ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի (Henri de Toulouse-Lautrec) նկարները մեզ պատկերացում են տալիս 19-րդ դարի վերջի մասին ու շատ բան պատմում նկարչի մասին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 28-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.37 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.22%-ով կամ 1.06 դրամով։
Հայաստանում ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա: Ընդհանուր հիասթափություն կա, մարդիկ չեն գնում համերգների, իսկ ռոք համերգ շատ բարդ է կազմակերպելը: Ռոք համերգի դեպքում, երբ ամեն ինչ կատարվում է կենդանի հնչողությամբ, այդ ամենը պահանջում է տեխնիկական լավ սպասարկում, մեծ գումարներ:
Ռեժիսոր Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարին մարմնավորում է Մայքլ Ֆասբենդերը, կցուցադրվի հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի կինոփառատոնում, գրում է The Hollywood Reporter-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը:
«Փոխադարձ միջոցառումները, որոնք միտված են հարաբերությունների ամրապնդմանը, պետք է Իրանը ու ԵՄ-ն կայացնեն 80 օրում»,- հայտարարել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ այդ միջոցառումները քննարկվելու են ԱԳՆ ղեկավարների տեղակալների մակարդակով:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կայծակը վնասել է երկու Boeing ինքնաթիռների, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների իր աղբյուրին:
Հայաստանի հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Օտարերկրացիների կողմից անօրինական կերպով յուրացված կամ լվացված փողերով Բրիտանիայում տների գնման պրակտիկային հարկավոր է վերջ դնալ, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Անկարան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը ահաբեկչությանը հակազդելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:
Այսօր «Նաիրի» հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ երաժիշտ, կիթառահար Վահագնիի (Vahagni) հետ:
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:
Համաշխարհային լուսանկարչական մրցույթների մրցանակակիր Հովսեփ Նազարյանն այս տարի արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: Մեզ հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ ծնվել և մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Նորվեգիա, որտեղ էլ հիմնել է իր լուսանկարչական ստուդիան (Pro-file studio):
Նա նաև վստահեցրել է, որ իրենց աշխատանքները լինելու են թափանցիկ, և իրեն ամեն ինչ կանենքորպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի։