Էրդողանը հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ի օգնությունը
Անկարան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը ահաբեկչությանը հակազդելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի արտակարգ նիստը դեսպանների մակարդակով, որը հրավիրվել է Թուրքիայի նախաձեռնությամբ: Նիստը կապված է Թուրքիայում ահաբեկչությունների աճի հետ:
«Այսօր լինելու է ՆԱՏՕ-ի հատուկ նիստ: Հուսով եմ՝ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ ու կանեն ամեն ինչ, ինչ իրենցից կախված է»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: