«Օրենքով գող»-ը ցանկանում էր «սև փողեր» ստանալ Սոչիում, սակայն հայտնվեց ճաղերի ետևում
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, նախօրեին լրացել է 29-ամյա «օրենքով գող» Շալվա Օզմանովի (մականունը՝ Կուսո) վարչական կալանքի ժամկետը։
Գործակալության տեղեկություններով, Օզմանովը Սոչի էր մեկնել ինչ-որ «սև փողերի» հետ կապված հարցերով, որը նախատեսված էր Գելա Կարդավայի համար։ Օզմանովը ցանկացել էր ինքը ստանալ այդ փողերը՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Գելա Կարդավան այլևս «օրենքով գող» չէ։ Սակայի անձը, ով պետք է վճարեր, հրաժարվել էր կատարել Օզմանովի պահանջը՝ հայտարարելով, որ ինքը դեռ ճանաչում է Գելային որպես «օրենքով գող»։
Այս տարաձայնությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, ինչը հասել էր ոստիկանության ականջին։ Արդյունքում՝ Օզմանովը ձերբակալվել էր թմրամիջոցներ պահելու համար։
Մինչ տեղի ունեցածին իրական ընթացք կտրվեր, գործին խառնվել է Սոչիում բնակվող «օրենքով գող» Թենգիզ Դումոևը, ով մշտապես կարգավորում է ոստիկանության հետ խնդիրները։ Հաշվի առնելով Օզմանովի վճարունակությունը և նրա արյունակցական կապը Շաքրոյի հետ՝ նրա հանդեպ բոլոր մեղադրանքներն անհետացան նույնքան անսպասելի կերպով, ինչպես հայտնվել էին։
Օզմանովը հայտնվեց ազատության մեջ։ Իսկ միակ մարդը,ում համար այս պատմությունը կարող է վատ վերջանալ, Գելային հավատարիմ գործարարն է։
Լուսանկարում՝ Շալվա Օզմանովը, Մալխազ Կոտուան (Մախո Օչամչիրսկի) և Արա Մուրադյան (Արա Արմավիրսկի)