Բաժիններ՝

Դատարանն արդարացրեց Արեն Վերանյանին

Տուժողի իրավահաջորդը պահանջեց արդարացնել նաև Սամվել Դիլոյանին

Մեկ տարի տասն ամիս է (2013թ. սեպտեմբերի 17-ից) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընդանում է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:

Հիշեցնենք, որ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արտակ Վերանյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 –րդ հոդվածի 4-րդ մասով:

Հուլիսի 28-ի՝ 47-րդ դատական նիստում մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Արթուր Երիցյանը, նշելով, որ սույն գործով այդպես էլ ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնցով հնարավոր լինի հաստատել Արեն Վերանայանի մեղքը Սանվել Շարբաթյանի սպանության մեջ՝ դատարանին միջնորդեց հիշյալ հոդվածներով դադարեցնել քրեական հետապնդումը վերջինիս նկատմամբ և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:

Մեղադրողը միջնորդեց հրաժարվել ՀՀ քրեաական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Սանվել Դիլոյանի դեմ առաջդրված մեղադրանքից, ինչպես նաև Արտակ Վերանյանի դեմ ՀՀ քրեաական օրենսգրքի 258 –րդ հոդվածի 4-րդ մասով առաջդրված մեղադրանքից՝ Ս. Դիլոյանին և Ա. Վերանյանին մեղադրելով միայն ՀՀ քրեաական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ:

Խորհրդակցական սենյակում որոշում կայացնելով՝ դատավորը վերադարձավ և բավարաեց դատախազի միջնորդությունը:

Տուժող Սանվել Շարբաթյանի իրավահաջորդը՝ նրա հարազատ քույր Հասմիկ Մանուչարյանը, դատախազից պահանջեց արդարացնել նաև Սամվել Դիլոյանին: «Ես ողջունում եմ Արենին, թող բոլորը զարմանան, այո, ողջունում եմ… Երբ մեղադրող կողմն արդարացրեց էս մի տղային, ես էլ ուզում եմ արդարացնել մյուսին՝ Դիլոյանին: Շնորհակլամ եմ, լավ արեցիք պարոն Երիցյան, ողջունում եմ Ձեզ: Թող ինձ ների իմ ախպերը: Ես պահանջում եմ, պարոն Երիցյան, Դիլոյանը թող արդարացվի»,- ասաց Հասմիկ Մանուչարյանը՝ քանիցս վերահաստատելով, որ ճիշտ է վարվել՝ դեմ լինելով դատախազի՝ արտաշիրիմում կատարելու միջնորդությանը:

Հիշեցնենք, որ նախորդ՝ հուլիսի 27-ի դատական նիստում, դատարանը մերժեց Ա. Երիցյանի՝ արտաշիրիմում կատարելու միջնորդությունը: իսկ հուլիսի 22-ի նիստը հետաձգվել էր դատախազի չներկայանալու հիմքով:

Հ. Մանուչարյանը դտարանում հայտարարեց, որ Ա. Երիցյանը իրեն ասել է՝ «արտաշիրիմումից հրաժարվելով դու կոտրեցիր մեղադրանքը պաշտպանելու իմ շանսը»: Ա. Երիցյանը հակադարձեց, թե իբր Մանուչարյանը ճիշտ չի հասկացել իր խոսքը, իր ասելիքը վերաբերել է մեղադրանքի հետ կապված հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությանը: Դիլոյանն էլ հակադարձեց, թե այդ դեպքում ի՞նչն էր խանգարում դատախազին կամ քննիչին՝ ավելի վաղ հանդես գալ արտաշիրիմում կատարելու միջնորդությամբ և անել դա օրենքով սահմանված կարգով, ոչ թե այդ միջնորդությունը թողնել դատավարության այս փուլին, երբ բացի տուժողի իրավահաջորդի դեմ լինելը, կան նաև օրենքով սահմանված այլ կետեր, որոնք թույլ չեն տալիս դատախազին դատավարության այս փուլում հանդես գալու արտաշիրիմում կատարելու միջնորդությամբ:

Ս. Դիլոյանը իր մեղադրանքի փոփոխության հետ կապված ընդգրկուն և հանգամանալից տեսակետ հայտնեց՝ այս էլ որերորդ անագամ հիմնավորելով, որ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված իրեն մեղսագրվող արարքը ինքը չի կատարել:

Հիշեցնենք, որ թվով 47 նիստերից և ոչ մեկում հարցաքննված բազմաթիվ վկաներից ոչ մեկը (նրանցից մի քանիսը հարցաքննվել են երկու, մի քանիսն ՝ էլ երեք անգամ) նշված հոդվածով Դիլոյանի մեղքը հաստատող գեթ մեկ բառ չի ասել: Ընդհակառակը, այն վկաները որոնց նախաքննական ցուցմուքների վրա հիմնվելով, առաջադրվել է սույն մեղադրանքը, դատարանում քանիցս ասել և վերահաստատել են, որ նախաքննական ցուցմունքները տալիս քնիչներն իրենց ուղղորդել են կամ իրենք նախքննական ցուցմունքները տվել են ինչոր կերպ ճնշված և կաշկանդված լինելով: Մինչդեռ դատախազ Երիցյանը Դիլոյանի մեղադրանքի իր վերավորակումը չիգիտես ինչու փորձում է հաստատված համարել նաև, ինչպես ինքը նշեց՝ Էդվարդ Խլղաթյանի, Հայկ Ասլիկյանի և Կարեն Խեչոյանի հետ առերեսման արդյունքներով: Այն դեպքում, երբ Ս. Դելոյանը և Կ. Խեչոյանը ընդհանրապես չեն առերեսվել (քրեական գործում այդպիսի դրվակ չկա) իսկ Է. Խլղաթյանի և Հ. Ասլիկյանի ու Ս. Դիլոյանի առերեսումեներով Սամվել Շարբաթյանի մահվան հանգամանքներին Դիլոյանի մասնակցությունը որևէ կերպ չի հաստատվել և հիմնավորվել:

Դիլոյանը հիշեցրեց, որ դատավարությունը բաց ու թափանցիկ է և դրա ընթացքին հետևող ԶԼՄ-ների ներկայացուցիչները տեսաձայնագրել և հանրությանն են ներկայացրել դատարանի դահլիճում կատարվածը և ցանկացած ոք կարող է ծանոթանալ՝ ով ինչ է ասել և հաստատել:

Դիլոյանն իր ընդգրկուն ու հանգամանորեն շարադրված խոսքն ավարտեց՝ դիմելով դատարանին և հորդորելով՝ բացահայտել օբյեկտիվ ճշմարտությունը և կայացնել արդարացի վճիռ:

Սամվել Դիլոյանին և Արտակ Վերանյանին առաջադրված վերավորակաված մեղադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ վերջինիս շահերի պաշտպան Մհեր Դավթյանը:

Արդարացված Արեն Վերանյանը հայտարարեց, որ իր պայքարը սրանով չի ավարտվում և մինջև վերջ պայքարելու է, որպեսզի ընկերոջ՝ Սանվել Դիլոյանի դեմ առաջադրցած ապօրինի մեղադրանքը վերավորակվի և նա արդարացվի:

Արտակ Վերանյանն էլ ասաց, որ 2012թ. նոյեմբերի 20-ին ինքնակամ ներկայանալով ոստիկանություն՝ հայտնել է, որ ինքն է վիճաբանել Շարբաթյանի հետ և Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանն ոչ մի կապ չունեն Շարբաթյանի մահվան հետ:

Նա վերահաստատեց, որ պատրաստ է կրել իր արարքի համար օրենքով սահմանված պատիժը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 14:30-ին:

Հովհաննես Սարդարյան
Արեն Վերանյանի լուսանկարը aravot. am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս