Մոգերինին ու Իրանի արտգործնախարաը համատեղ մամլո ասուլիս են տվել Թեհրանում

Իրանի ու ԵՄ-ի հարաբերություններում նոր էջ է բացվել, Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է Trend-ը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիա Մոգերինի հետ համատեղ մամլո ասուլիսում նա ասել է, որ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Իրանի հարաբերությունների ապագան:

«Փոխադարձ միջոցառումները, որոնք միտված են հարաբերությունների ամրապնդմանը, պետք է Իրանը ու ԵՄ-ն կայացնեն 80 օրում»,- հայտարարել  է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ այդ միջոցառումները քննարկվելու են ԱԳՆ ղեկավարների տեղակալների մակարդակով:

Զարիֆը նաև նշել է, որ տվյալ միջոցառումները կենտրոնանալու են միջուկային համաձայնագիրը կյանքի կոչելու, տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, մարդու իրավունքների ու այլ ոլորտների վրա:
Մոգերինին, իր հերթին, նշել է, որ միջուկային գործարքը «պատմական պահ է կողմերի հարաբերություններում»: Իրանի 60-տոկոսանոց ինֆլյացիան պատժամիջոցների հետևանք էր, բացատրել է նա:

«Ներկայում Իրանի ու Արևմուտի հարաբերություններում բացվում է հարաբերությունների նոր գլուխ: Երկիր կգան միջազգային ընկերությունների ներդրումները: Պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կգործի բիզնես-ոլորտի վրա»,-ասել է Մոգերինին:

Տեսանյութեր

Լրահոս