 
                        Եգիպտոսում ահաբեկչություններ են տեղի ունեցել, կան զոհեր
 
                                    Նվազագույնը երկու մարդ է սպանվել, վեցը տուժել են Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, հղում կատարելով ականատեսներին, պայթյուններից մեկը տեղի է ունեցել Էլ-Արիշի դատախազությունից ու ոստիկանությունից ոչ հեռու:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Ականատեսների խոսքով՝ պայթյունից հետո լսվել են հրաձգության ձայներ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքում պայթել է ոստիկանական մեքենա, ինչի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից ու մեկ խաղաղ բնակիչ, վեց ոստիկաններ տուժել են:
Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        