Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մերուժան Պ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
Կառավարության որոշմամբ Խնձորեսկ և Արտաշավան համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքերը և գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին
2013թ. սեպտեմբերի 24-ին հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական ԶԼՄ-ներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցից հետո շրջանառվող լուրերին այն մասին, թե հնարավոր է՝ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները, խորհուրդ է տվել իրավիճակը չբարդացնել ու դիմել սկզբնաղբյուրներին:
Արգենտինայի հավաքականի բժիշկ Գոմերո Դե Ագոստինոն վստահ է, որ Լուիս Էնրիկեն չպետք է ռիսկի ենթարկի արգենտինացու առողջությունը:
Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այսօր հայրենիք վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանն իրեն լավ է զգում, առողջական որեւէ գանգատ չունի:
Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել 7 մլրդ դոլար՝ համատեղ նախագծերի իրականացման համար:
Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
2014 թվականին APR Group-ի կողմից իրականացվել է հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության բնակչությունը՝ միջազգային կառույցներին անդամակցելու հարցում: Հետազոտությունն իրականացվել է հարցազրույցի մեթոդով Հանրապետության ողջ տարածքում, չափահաս բնակչության շրջանում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները:
Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է:
«Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներն ապահովելու նպատակով 2015թ-ի նոյեմբերի 2-ից 6-ը ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում անցկացվել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթաց` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձանց (գլխավոր հաշվապահների) համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին:
Սիրիական բանակը մուտք է գործել Էլ-Խադեր քաղաք, որը գտնվում է Հալեպից հարավ՝ այնտեղից դուրս մղելով իսլամիստ զինյալներին, հայտնել է Լիբանանի Al-Manar հեռուստաալիքը:
«AS» պարբերականը շտապեցնում է ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին՝ գրելով, որ խորվաթ ֆուտբոլիստը հատուկ ընթացակարգով է մարզվում, ինչ շնորհիվ, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մինի «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հաստատմանը հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին եզրակացությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Հունաստանում այսօր անցկացվում են բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ կապված տնտեսության խիստ միջոցառումների հետ, որը երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել հոկտեմբերին:
Մարզիչը իսպանական ակումբը գլխավորել էր 2014 թվականի նոյեմբերին, նրա համաձայնագիրը նախատեսված էր երկու տարով:
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Միավորումը ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել է։ Նախորդ շաբաթվա վերջին օրերին հայտնի է դարձել, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ճնշում է զգում բոլոր կողմերից և ունի գերհոգնածություն:
Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձել է Իրանի Ազադեգան լիգան ներկայացնող «Գոլ-Գոհարի» գլխավոր մարզիչը:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ու Մերձավոր արևելքի մի շարք խմբավորումներ մատչում ունեն մի շարք թունավոր նյութերի, այդ թվում՝ իպրիտի:
Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ նախատեսում են 880 մլն դոլարի հասույթ ստանալ Եվրոպայում կնքված հաջող գործարքների դեպքում, հայտնում է Defense News-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։
«Նյու Յուրք Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Վիյեյրան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին աշխատանքից ազատելու մասին:
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում անձրևների, փոթորկի ու ձնախառն անձրևի պատճառով, ասվում է Սոչիի ադմինիստրացիայի կայքում:
«Daily Express»-ը տեղեկացնում է, որ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»: