Իրանը 7 միլիարդ դոլարի վարկ կստանա Ռուսաստանից
Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել 7 մլրդ դոլար՝ համատեղ նախագծերի իրականացման համար:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրել պետության միջոցներով ու ևս 2 մլրդ պետք է հատկացնի «Վնեշէկոնոմբանկը»»,- RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը, որը մասնակցում է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերին:
Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ Իրանը հայտ է ներկայացրել 5 մլրդ դոլարի վարկ ստանալու համար, որպեսզի իրականացնի ենթակառուցվածքային նախագծեր:
Ռուս նախարարը բացատրել էր, որ առավել հավանական ոլորտները, որտեղ հնարավոր է ՌԴ-ի ու Իրանի համագործակցությունը, էլեկտրաէներգետիկան է ու երկաթուղային տրանսպորտը: