Բաժիններ՝

100-150 հազար դոլար են ծախսել, սակայն նորոգման համար բավարար չի՞ եղել

tesankyun.am-ը գրում է. 2013թ. սեպտեմբերի 24-ին հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:

Նախարար Ասատրյանը պատասխանելով կայքի  հարցին, ասել է, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 100-150 հազար դոլար:

Շենքի ջրհորդաններից անձրեւաջրեըը թափվում են շենքի տակ, քանդելով այն, շենքի հիմքում 3 մետրանոց ծառեր են աճել: 100-150 հազար դոլարը բավարար չի եղել, որ նախկինում 2 անգամ նորոգված շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ, ոչ թե մասամբ նորոգեն, որպեսզի ամեն երեքշաբթի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները ստիպված չլինեն ժամանակավորապես զբաղեցնել Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տեսուչների աշխատասենյակը:

Շենքում տեղադրված մոնիտորները կենտրոնի բացման оրից չեն գործում, թեեւ տեխնիկապես սարքին են :

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն են այցելում հիմնականում սոցիալապես անապահով խմբերի անդամները՝ հաշմանդամություն խումբ ունեցողները կամ դրանց հավակնողները, գործազուրկները, ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստացողները, կենսաթոշակառուները: Նրանցից ոմանք մեծ տարիքի եւ հիվանդությունների պատճառով ստիպված են ավելի շատ օգտվել զուգարանից, սանհանգույցներից: Նրանք մեզ բողոքել են , որ համալիրում ջրամատակարարումը վատ է, կանանց համար նախատեսված զուգարանում սանհանգույցը չի գործում եւ այլն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս