«Մենք ոչինչ չենք անում, ինչը կարող է վնասել երկու կողմերին». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հուսով է, որ հանգստացրել է հայկական ԶԼՄ-ներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական ԶԼՄ-ներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցից հետո շրջանառվող լուրերին այն մասին, թե հնարավոր է՝ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները, խորհուրդ է տվել իրավիճակը չբարդացնել ու դիմել սկզբնաղբյուրներին: Այս մասին հայտնում է Novosti-Armenia-ն:

«Ես չեմ կարող ոչինչ ավելացնել նրան, ինչը շատ մանրամասն կերպով պատմել է Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ, որը կայացել է Երևանում նոյեմբերի 9-ին: Նա մանրամասն կերպով կանգ է առել այն հարցերի վրա, այդ թվում՝ բանակցային գործընթացի, որոնք քննարկվել են: Այս պատճառով կարծում եմ, որ հարկավոր չէ բարդացնել իրավիճակը: Հարկավոր է իսկապես դիմել սկզբնաղբյուրներին, ռուս նախարարի խոսքին: Այդ ամենը հրապարակված է կայքում»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը սերտ կապեր է պահպանում իր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ:
«Մենք ոչինչ չենք անում, ինչը կարող է վնասել երկու կողմերին: Մեր խնդիրը բազմիցս հաստատվել է, այն հրապարակային է, այն ձևավորված է ու կենտրոնացած ԼՂ կարգավորման մեր մոտեցումների վրա: Այդ մոտեցումներն անփոփոխ են, ու ես դրանք կարող եմ միայն հաստատել: Հուսով եմ, որ ինչ-որ կերպ հանգստացրեցի հայկական ԶԼՄ-ներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս