Ինչպե՞ս են հաշվում նորածնի քառասունքը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող խաղասրահներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն:
Ոստիկանություն բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանն ու Սմբատ Բարսեղյանը քիչ առաջ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ նրանց բերման էին ենթարկել Ազատության հրապարակից:
Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:
ԱՄՆ-ը շարունակում է ցուցաբերել բոլոր անհրաժեշտ օգնությունը Վրաստանին, որպեսզի վերջինս կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:
Բուլղարիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան հայտնել է առաջին տերմինալի մոտ կայանված ավտոմեքենայում պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հայտարարել են ԵՄ երկրների ու մի շարք այլ երկրների քաղաքացիների համար առանց այցագրի (վիզայի) մուտքի կանոնների խստացման մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոդվածի հեղինակը գրում է, որ ռուսական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հանդիպել է Էրդողանին զուգարանի մուտքի մոտ: «Փա՛ռք Աստծո, որ նա այնտեղ չէր գտել Վլադիմիր Պուտինին»,- գրում է լրագրողը՝ նշելով, թե Էրդողանին այնուամենայնիվ հաջողվեց առանց դժվարության տեսնել մեկ մարդու՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ռուբեն Բաբայանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության, Սահմանադրության, հանրահավաքների և Երկրին տեր լինելու մասին:
Երևանի «Բանանցի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2015-2016թթ. մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստ կհեռանա ակումբից:
«Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում է:
Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության կայքին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Ծխախոտային արտադրատեսակների պլանավորման ու վերահսկողության իրանական կենտրոնը բանակցություններ է վարում բելառուսական ընկերությունների հետ Իրանում ծխախոտ արտադրելու շուրջ:
Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը դիրքավորվում է: Մանրամասները 1in.am-ի տեսանյութում:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Նարդարան բնակավայրի հրապարակը գտնվում է Ադրբեջանի ներքին զորքերի հսկողության ներքո:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Գաբրիել Մ.-ն:
ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։ Արոնյանը բարելավել է արդյունքը՝բարձրանալով մեկ աստիճան:
«Ես` Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր` դեկտեմբերի 1-ին, ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը»:
Ֆրանսիայում 97 տարեկանում մահացել է Մարկուս Կլինբերգը՝ ամենահայտնի լրտեսը, ում երբևէ գաղտնազերծել են Իսրայելի հատուկ ծառայությունները, հայտնում է The Times of Israel-ը:
Քուվեյթի Al-Rai թերթը հայտնում է այն մասին, որ Ռուսաստանը նախապատրաստվում է երկրորդ ռազմաբազան բացել Սիրիայում:
Ռուսաստանի մայրաքաղաքում ուժեղ ձյուն է տեղում: Հաղորդվում է, որ Մոսկվայում ձյունը տեղում է նոյեմբերի 29-ի գիշերվանից:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 23 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Աննա Յու.-ին,:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.