Պարզվում է՝ մեր օրգանիզմն առողջական վիճակի մասին ազդանշաններ է ուղարկում, որոնց մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում:
Երեխա: Հրեշտակներ: Ժողովուրդ: Ընտրեք մի տարբերակ և նայեք արդյունքը:
Առաջին տեղում շարունակում է մնալ «Բարսելոնայի» իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեն։ Երկրորդն է «Ռեալ Մադրիդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, իսկ լավագույն եռյակը եզրափակում է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
Դուք բացառիկ հնարավորություն կունենաք նայելու այն, ինչ առաջարկում են այդ աշխարհի գլխավոր խաղացողները։ Հնարավորություն կունենաք 168.am-ում կարդալու նրանց մեկնաբանություններն իրենց իսկ առաջարկած ֆիլմերի մասին, կիսելու նրանց հետ ձեր կինոնախընտրություններն ու տպավորությունները։Այսպիսով` «Կադրերի բաժին N 168-ը» մեկնարկում է կինոքննադատ, թարգմանիչ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ ընթերցողներին առաջարկած օսկարակիր` «Իդա» (լեհ.` Ida), ռեժիսոր Պավել Պավլիկովսկու 2013 թվականին նկարահանված լեհական դրամատիկ ֆիլմով։
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 17-ի որոշմամբ գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «ԱՊԱՐԱՆ» մասնաճյուղը:
Այս պահին դեռևս ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների միջոցով համոզել ցուցարարներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը ժխտել է բոլոր շշուկներն այն մասին, որ Սվեն Բենդերը և Սոկրատիս Պապաստատոպուլոսը շուտով հեռանալու են ակումբից:
ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2015 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 102.7։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հունիսի 22-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը փոքր-ինչ էժանացել է՝ 0.05%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 100 հազար դոլար։
Մեղրի և դարչինի համադրությունը համարվում է տարբեր հիվանդությունների բուժման լավագույն դեղամիջոց, որն օգտագործվել է հարյուրավոր տարիներ: Այս հրաշք խառնուրդը կարող է վերականգնել տեսողությունը:
«10ahora.com.ar» կայքը մեջբերում է լրագրող Վիկտոր Մարալեսի խոսքերը, ով հայտնել է, որ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում: Ըստ լրագրողի՝ Մարադոնան ունի շրջադարձային իրադարձության կարիք և ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահ դառնալով՝ պայքարել կոռուպցիայի դեմ: Նա մեծ հեղինակություն է, ով որևէ առնչություն չի ունենա կոնֆլիկտների հետ:
Այս պահին Վալերի Օսիպյանը դեռևս շարունակում է բանակցել երթի կազմակերպիչների հետ, որպեսզի վերջիններս դադարեցնեն երթն ու 5 հոգով գնան ՀՀ նախագահի հետ հանդիպման: Սակայն ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենք պահանջում են չեղյալ հայտարարե; էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշումը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Մարսելի «Օլիմպիկը» պրոֆեսիոնալ պայմանագրեր կկնքի երիտասարդական կազմի երեք ֆուտբոլիստների հետ: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Մյուս ֆուտբոլիստներն են Բիլ Տուիլոմային և Ստեֆան Սպարանյային:
Կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի տեսնում մեծ քանակությամբ մրցակիցներ ինչպես՝ Իսպանիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում:
Այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասը՝ նստելով գետնին: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բարձրախոսով կոչ է անում նրանց 3-4 անձից բաղկացած խումբ կազմել և գնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, սակայն ակցիայի մասնակիցները պատասխանում են՝ «ոչ»:
Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:
Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ցուցարարները մոտենում են Բաղրամյան փողոցին:
Եթե ցանկանում եք շատ կարճ ժամանակահատվածում կորցնել ավելորդ կիլոգրամները և վերականգնել ձեր իդեալական քաշը, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:
Շարունակելով ձևավորված արդյունավետ գործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ՀՀ կենտրոնական բանկն այս տարի ևս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիրը Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում:
Չիլիի հավաքականի կիշապաշտպանը պատրաստ է իր` հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով տուժածի վնասները հատուցել:
Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հունիսի 20-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին անգամ անցկացրեց Հայաստանում աղջիկների բիկինիի և տղաների լողափային բոդիբիլդինգի մրցաշար:
Հունիսի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13219157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
2015թ. հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շրջանային փողոցում` թիվ 2/2 հասցեի դիմաց, քաղաքացի Արթուր Ստեփանյանի վարած «Օպել» մակնիշի, 35 TԼ 909 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, որի հետևանքով ուղևորը՝ 2002 թվականին ծնված Գեորգի Արթուրի Ստեփանյանը ( 7-րդ դասարանում), ջրահեղձ է եղել։ Տղան նախ՝ տեղափոխվել է Մալաթիա» Բ/Կ, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բ/կ, որտեղ գիտակցության չգալով՝ հունիսի 22-ին մահացել է։
ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի ներկայացուցիչներն այսօր Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի դատարան: ՌԴ իշխանությունները 2 ամսվա ընթացքում պետք է դատարանին ներկայացնեն իրենց արձագանքը հայցի վերաբերյալ, հայտնել է հայցվորների փաստաբան Թիմ Օսբորնը:
«Բեշիկթաշը» ցանկանում է «Լիվերպուլից» գնել Մարիո Բալոտելիին
«Նովայա գազետան» հրապարակել է հունիսի 15-ին գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները, որ արվել են հիվանդության ընթացքում: Երգչուհու մոտ գլխուղեղի քաղցկեղը հայտնաբերվել էր 2013 թվականին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Մերսիսայդցիները քննարկում են հնարավորությունը` ուժեղանալ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստով:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել «Լիվերպուլին» 63 մլն եվրո՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգի համար, բայց դա կլինի վերջին առաջարկը` կատարված քաղաքայինների կողմից:
Իրանն ու Սիրիան հուշագիր են կնքել անվտանգության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ, հայտնում է Tasnim գործակալությունը: