Բաժիններ՝

Հարվարդի ուսանողները հետազոտություններ են կատարում ԿԲ-ի՝ Դիլիջանի կենտրոնում

Շարունակելով ձևավորված արդյունավետ գործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ՀՀ կենտրոնական բանկն այս տարի ևս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիրը Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում: Ընդլայնելով ծրագրի շրջանակները՝ այս տարի Հայաստան են ժամանել հինգ ուսանողներ՝ Յուլիանա Սավոստենկոն, Աննա Պապպը, Մայքլ Հեն, Քեվին Միլլերը և Մարկ Փափազյանը: Նշենք, որ նախորդ տարի ծրագրին մասնակցում էին երեք ուսանողներ:

Ուսանողները հետազոտություններ են իրականացնում «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», «Ապրանքային շուկայում գների փոխանցման մեխանիզմները», «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», «Եվրասիական տնտեսական միությունը և ընկերությունների վարքագիծը», «Սիրիահայերի ներhոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով:

Բոլոր ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Տնտեսական հետազոտությունների վարչությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս