Բենդերը և Սոկրատիսը չեն հեռանա «Բորուսիայից»
Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը ժխտել է բոլոր շշուկներն այն մասին, որ Սվեն Բենդերը և Սոկրատիս Պապաստատոպուլոսը շուտով հեռանալու են ակումբից:
Մամուլում հայտնվեցին շշուկներ այն մասին, որ կիսապաշտպան Սվեն Բենդերը և պաշտպան Սոկրատիսը չեն մտնում «Բորուսիայի» նոր մարզիչ Թոմաս Տուխելի պլանների մեջ:
Որոշ ակումբներ սկսեցին հետաքրքրվել ֆուտբոլիստներով, սակայն Ցորկը բոլորին հասկացրեց, որ Բենդերը և Սոկրատիսը մնում են:
«Բոլոր խոսակցությունները՝ նրա հեռանալու մասին, ոչ մի հիմք չունեն: Մարզիչը պլանավորում է օգտագործել նրանց խաղերի ժամանակ»,- հայտարարել է Ցորկը:
Սոկրատիսը նախորդ մրցաշրջանում մասնակցել է՝ 21, իսկ Բենդերը` 20 հանդիպման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը