Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունն աճել է 2.7%-ով

ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2015 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 102.7։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ 2015թ. հունվար-մայիսի նախնական տվյայլներից։ Ամսական կտրվածքով՝ մայիսը ապրիլի համեմատ, ՏԱՑ-ը աճել է 7.1%-ով։

Ընդ որում, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը տարվա ընթացքում արագացել է ։  Ասենք, 2015թ. հունվարին՝ 2014-ի հունվարի համետ, ՏԱՑ-ը 1.3% էր։ Հունվար-փետրվարին և հունվար-մարտին՝ բարձրացավ մինչև 2.5%։ Հունվար-ապրլին և հունվար-մայիսին ՏԱՑ-ն արդեն 2.7% է։

 

Եթե այս տեմպերով շարունակվի, ապա տարեվերջին Հովիկ Աբրահամյանի կառավարությանը կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված 4.1% տնտեսական աճի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս