ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի դատարան

ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի ներկայացուցիչներն այսօր Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի դատարան: ՌԴ իշխանությունները 2 ամսվա ընթացքում պետք է դատարանին ներկայացնեն իրենց արձագանքը հայցի վերաբերյալ, հայտնել է հայցվորների փաստաբան Թիմ Օսբորնը:

«Մենք փաստաթղթեր ենք ներկայացրել դատարան բրիտանական դեսպանության միջոցով, հիմա Ռուսաստանն ունի մոտ 2 ամիս, կոպիտ ասած՝ մինչև օգոստոսի վերջը, որ արձագանքի Լոնդոնի Գերագույն դատարանին: Մենք հուսով ենք մոտ ապագայում Լոնդոնում, Բրյուսելում կամ Փարիզում դատարանում հանդիպել ռուսական կողմի ներկայացուցիչներին»,-նրա խոսքերը մեջբերում է Sputnik-ը:

Նրա խոսքով՝  դատական առաջին լսումների հստակ օր դեռ հայտնի չէ, քանի որ Ռուսաստանը «պետք է պաշտոնապես պատասխանի հայցին»:

«Մեծ Բրիտանիայում մենք պարզապես հնարավորություն չունենք անել այնպես, ինչպես Ֆրանսիայում ու Բելգիայում՝ կալանավորել ռուսական ակտիվները: Լոնդոնում մեզ հարկավոր է անցկացնել լիարժեք դատական գործընթաց, մինչ մենք կկարողանանք կալանք դնել այդ ակտիվների վրա»,-ասել է Օսբորնը:

Տեսանյութեր

Լրահոս