«Յուվենթուսի» ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը վթարի մեջ հայտնված երիտասարդին գումար և նոր մեքենա է առաջարկել
Չիլիի հավաքականի կիշապաշտպանը պատրաստ է իր` հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով տուժածի վնասները հատուցել:
Ֆուտբոլիստը տուժածին առաջարկել է 14 հազար եվրո և նոր մեքենա: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, կողմերը համաձայնության չեն եկել, իսկ Ֆելիպե Գոնսալեսը, հոր խոսքերի համաձայն, գտնվում է տանը և չի կարողանում շոկից վերականգնվել:
Արթուրո Վիդալը երեքշաբթի երեկոյան ընկել է ճանապարհային պատահարի մեջ` Ֆերարիով բախվելով մի այլ մեքենայի, որի ղեկին եղել է Գոնսալեսը:
Վիդալը և նրա կինը` Մարիա Թերեզա Մատուսը, պատահարից հետո հոսպիտալացվել էին, իսկ երբ չիլիացու արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել, նրան ձերբակալել են:
Տվյալ պահին Վիդալն ազատվել է կալանքից, իսկ դատարանը զրկել է նրան վարորդական իրավունքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը