Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականը խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի հետ: 68-ամյա մասնագետը կլքի զբաղեցրած պաշտոնը հուլիսի 1-ին:
Շատ կանայք և աղջիկներ խնդիրներ ունեն ակնեի և բշտիկների հետ, որոնք երբեմն կարող են վերածվել սպիների, և այդ պատճառով այս խնդիրն ունեցողները հաճախ ամաչում են իրենց արտաքինից:
Քլոեն դեռևս «Լեյքերսի» նախկին հարձակվող Լամար Օդոմի ներկայիս կինն է, ով ունի թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներն արդեն բարձրախոսներ ունեն: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց անջատել դրանք, սակայն ցուցարարները նրա հեռանալուն պես միացրեցին այն:
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ:
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում այս պահին լարված է: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին թույլ չի տալիս բարձրախոս տեղադրել պողոտայում, սակայն ցուցարարներից շատերը հրաժարվում են ենթարկվել դրան:
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներից մի քանիսը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում էին թույլատրել բարձրախոս տեղադրել Բաղրամյան պողոտայում:
Այս լուսանկարներում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:
Ցուցարարները ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են թույլ տալ բարձրախոսի համար տեխնիկա տեղադրել Բաղրամյան պողոտայում, սակայն նա պնդում է, որ նման իրավունք չունեն: «Ժողովուրդը երաժշտություն է ուզում»,- ասաց ցուցարարը:
Բաղրամյան պողոտայում գտնող ցուցարարներից երկուսը՝ Հայկ Բարիկյանը և Հարություն Հարությունյանը հացադուլ են հայտարարել: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքվեց՝ ինչո՞ւ են հայտարարել հացադուլ, ինչին ի պատասխան նրանք ասացին՝ «չեղարկման հետ»:
2015 թվականի հունիսի 29-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ արագորեն մոտեցավ միացված առկայծող փարոսներով և հատուկ ձայնային ազդանշանով շտապօգնության մեքնան, որի մեջ բժիշկը ակնհայտորեն օգնություն էր ցուցաբերում հիվանդին:
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կյաքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել լոնդոնյան մյուս ակումբի՝ «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին: Չեխն ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:
«Ես, մենք` ոստիիկանությունը, մաքսիմում հանդուրժող ենք: Եվ հանդուրժող ենք ոչ թե նրա համար, որ թույլ ենք կամ չենք գտնում, որ մենք ճշմարիտ քայլ ենք անում: Հանդուրժող ենք, որովհետև մենք գիտնեք, որ եթե գեթ մի տղա, մի ջահել երեխա, եթե մի մոլորված մարդ կա, ուրեմն այնուամենայնիվ պետք է խոսքով ու խելքով մարդուն օժանդակել, հանել դրա միջից, իսկ ժխտողականին… չէ, թևերից հանել, փողոցը մաքրել:
Հիշեցնենք, որ որակավորման այս փուլում Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայանում է 3 թիմով՝«Շիրակ», «Ալաշկերտ» և «Ուլիս»:
«Այս տարածաշրջանի երկրների տնտեսության վրա հիմնական ազդեցությունը ունենում է ՌԴ-ի տնտեսական վիճակը և նավթի գնի նվազումը։
Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ:
Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները խաղում են, երգում են՝ պարբերաբար վանկարկելով «միացում»:
Rsport.ru-ի թղթակիցը զրուցել է «Ուֆայի»՝ հայկական արմատներ ունեցող դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ:
Այս տարի առաջին անգամ հունիսի 30-ը հայտարարվել է Աստղակերպերի օր: Այս նախաձեռնությունը ենթադրում է աստղակերպերի հայտնաբերման զգայուն սարքերի պատրաստում` Երկրի տիեզերական անվտանգության ապահովման նպատակով:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։
Նրանք պողոտայում գտնվող երիտասարդների հետ առանձին քննարկում են անցկացնում՝ որոշելու համար իրենց հետագա քայլերը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական տնօրեն ունի: Այս պաշտոնում, ըստ շրջանառվող լուրերի, կրկին նշանակվել է օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը:
«Իրականում հինգ րոպե էր մնացել նրան, որ Ռուսաստանու,մ մեզ հռչակեին որպես իրենց մեծագույն թշնամի: Ի վերջո, շահեցինք մենք ինքներս, որովհետև տեսանք, թե ինչի հետ կարող ենք նույնականացնել մեր երկիրը՝ ոչ թե դեմքերի, ովքեր Ազգային Ժողովում են նստած ու դժվար է դրանց մարդ համարել, ոչ թե Կառավարության շատ անդամների, որոնց հետ երբեք չես ուզում նույնանալ, որ էդ մարդիկ գնան արտասահման և ներկայացնեն հայի տեսակը: Մի խոսքով՝ մենք մինչև հիմա շահած ենք բոլոր առումներով՝ թեկուզև նրանով, որ դեռ ունենք այնպիսի երիտասարդներ, ովքեր ազնիվ պայքարի ելան ու այդ պայքարում մնացին ազնիվ մինչև վերջ»:
Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:
«Կենդանի պատը» Վահրամ Մարտիրոսյանին զավեշտալի է թվում, երբ նա նայում է այնտեղ հավաքված մարդկանց, որովհետև նրանց մեծ մասը, ըստ բանախոսի, լավ կանեին մինչ այս իրավիճակը հասարակության համար «Կենդանի պատի» դեր տանեին. «Երբ բախման վտանգը ռեալ ու իրական դառնա՝ նրանք այդտեղից ուղղակի կգոլորշիանան, թեե այնտեղ մի քանի րոպե կանգնելը գուցե ոմանց ուղեղների համապատասխան տեղերում ազդանշաններ տա, որ պետք չէ այնուամենայնիվ այդքան եռանդուն կերպով ծառայեն իշխանություններին:
«Ամենակարևորն այն է, որ էլեկտրացանցերը աշխատեն անխափան և կայուն: Հանուն դրա կառավարությունը պատրաստ է ամեն քայլի: Նա չի նայի՝ ով է փողոցում, ով է մեղավոր»:
Մի խումբ ցուցարարներ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս պահին այնտեղ հիմնականում երիտասարդներ են, բայց առաջին օրերի աշխուժությունը կարծես չկա:
Բաղրամյան պողոտայում ցուցարարները թռուցիկներ են բաժանում՝ բոլորին հրավիրելով պողոտա:
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ և թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա: