Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: Քիչ հետո, ժամը 20:30-ին Բաղրամյան պողոտայում կկայանա երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի համերգը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը:
Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի Հունան Պողոսյանին տեսնել Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի պաշտոնում»:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պատերազմներից ու հետապնդումներից խույս տալու կամ ավելի բարվոք կյանք որոնելու նպատակով Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մեկնած փախստականների թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի խոսքերով, այս վտանգավոր ուղին է կտրել ավելքի քան 137 հազար մարդ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա։
BP ընկերությունը գրեթե 19 մլրդ դոլար տուգանք կվճարի 2010թ. նավթային հարթակում պայթյունի հետևանքով Մեքսիկական ծոց նավթի արտահոսքի պատճառով: Ընկերությունը կարողացել է համաձայնության գալ ԱՄՆ իշխանությունների հետ փոխհատուցման շուրջ:
տիպված եմ հրապարակավ դիմել Ձեզ, որովհետև իմ հարցմանն ի պատասխան Ձեր նամակից բխող հարցերը չկարողացա պարզաբանել ո՛չ Ձեր պաշտոնական կայքի 52.18.77, ո՛չ իմ հարցմանն ի պատասխան պաշտոնական նամակում նշված կատարողի 52.06.28 հեռախոսահամարներով, որոնք, ըստ օպերատորի, գոյություն չունեն: Փաստորեն, արժանահավատ չէ Ձեր կայքի տեղեկատվությունը:
Ուկրաինան հայտարարել է Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մտադրության մասին: Սկսած 2015թ. հուլիսի 1-ից՝ 1 ԿՎտժ-ի գինը թերակղզու հմար սահմանվել է 3,42 ռուբլի՝ նախկին 2,99 ռուբլու փոխարեն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Կառավարությունը իր այսօրվա նիստում որոշել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում
«Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով, որով սկսել էինք կշարունակենք պայքարը միասին»:
Ռեժիմը շարունակում է քաղաքական պատվերի հիման վրա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին առաջադրված շինծու մեղադրանքով քրեական գործն օգտագործել նրանց հալածելու նպատակով: Շուրջ շաբաթ առաջ՝ հունիսի 2-րդ տասնօրյակի ընթացքում, գործով որպես մեղադրյալ անցնող Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին քննիչը բանավոր կերպով կանչել է ՀՀ քննչական կոմիտե՝ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններին ծանոթանալու նպատակով: Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքներից, […]
Ցանկալի է նաև ոլորտին առընչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների և այլն, մասնակցությունը:
Նամակով խնդրել էի Երևանի քաղաքապետին ներկայացնել գոնե մի խնդիր, որը լուծվելու է քաղաքապետարանի կողմից թանկարժեք հյուրընկալության արդյունքում: Ներկայացնում եմ Երևանի քաղաքապետի խորհրդականի ստորագրությամբ պատասխանը, որտեղ նշված է Սանկտ Պետերբուրգի կողմից որպես նվեր Երևանում տեղադրված արձանը, որը տեղադրվել է առանց Երևանի ավագանու որոշման, ինչո՞ւ:
«Քիչ առաջ ինձ զանգահարեց Ռուբեն Հախվերդյանը և հաստատեց, որ այսօր երեկոյան համերգ է տալու Բաղրամյան պողոտայում: Համեցեք»:
W Magazine պարբերականն անվանել է սոցանցերի ամենագեղեցիկ ու հայտնի մոդելներին ու հրապարակել նրանց մասնակցությամբ բաց ֆոտոսեսիաները: Վարկանշային աղյուսակում է հայտնվել ռուս մոդել Իրինա Շեյքը, ով Twitter-ում ունի 677 հազար հետևորդ, 3 մլն ընթերցող Instagram-ում ու ավելի քան 6,1 մլն «լայք» Facebook-ում:
Գոյություն ունեն մանր սխալներ, որոնք ամեն օր թույլ ենք տալիս շպարվելիս: Այս սխալները կարող են փչացնել ամբողջ գեղեցկությունը: Հայտնի աստղերի անձնական դիմահարդարող Ռումի Սոլեյմանին ներկայացրել է այդպիսի 4 սխալներ:
Եվս մեկ հոլիվուդյան զույգ, որը երկար տարիներ համարվում էր ընտանիքի էտալոն, հայտարարեց ամուսնալուծման մասին: Ինչպես հաղորդում է Kinonews.ru կայքը՝ վկայակոչելով People ամսագրին, որոշել են ամուսնալուծվել Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները:
Հարցազրույցներից մեկում, անդրադառնալով վեպի թեմային, Բոհջալյանը պատմել է, որ սա Ցեղասպանության մասին գրելու իր երկրորդ փորձն է: Ըստ հեղինակի՝ առաջին փորձը եղել է 1999-ին, սակայն դեռևս անավարտ վեպի ընթերցումից հետո որոշել է կիսատ թողնել այն և թեմային անդրադարձել է միայն 2010 թվին:
Հայրերի տարիքը 1 տարով ավելանալուն զուգահեռ՝ նրանց ապագա երեխաների մոտ ավելանում է 2 նոր մուտացիա, իսկ ապագա ծնողները երեխաներին են փոխանցում ոչ միայն գեները, այլև իրենց կենսափորձը: Սակայն պետք չէ հուսահատվել: Գիտնականներն ապացուցել են նաև, որ մեծ տարիքում երեխա ունեցող հայրերի ժառանգները երկարակյացներ են:
Երիկամներն ամենակարևոր օրգաններից մեկն են, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս կուտակված ավելորդ տոքսինները: Սակայն, ինչպես յուրաքանչյուր մաքրող սարք, մեր երիկամները նույնպես մաքրման կարիք ունեն:
Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է:
Forbes հանդեսը ներկայացրել է ամենաշատ վճարվող համաշխարհային աստղերի ամենամյա վարկանիշային ցուցակը: Դերասանների շարքում 2015թ. բացարձակ առաջատարը Ռոբերտ Դաունլի կրտսերն է, որը վաստակել է 80 մլն դոլար:
Պորտուգալական «Պորտուի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»:
Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել 40 տարի գործող արգելքը՝ թույլատրվել է էքսկուրսիաների ժամանակ օգտագործել լուսանկարչական ու տեսանկարահանող սարքեր, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլելտրաէներգիայի դեմ հունիսի 22-ից մեկնարկած բողոքի ակցիան:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: