Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թ. հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով միաժամանակյա վճիռ կայացրեց՝ արձանագրելով, որ Հայաստանը և Ադրբեջանը խախտել են փախստականների իրավունքները, որոնք լքել էին իրենց տները Արցախյան հակամարտության ժամանակ:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին. այսպիսով, Իրանից պատճամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»:
Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները շարունակում են բողոքել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտից և հակասանիտարական վիճակից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Հայաստանյան բուհերում հրապարակվել են պետական և ոչ պետական բուհերի 2015թ. ընդունելության ցուցակները:
Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով մեկնում է Սերժ Սարգսյանին փոխանցելու իր ելույթի պատասխան նամակը: Դավիթ Սանասարյանը քիչ առաջ տարածել էր նամակը, որը պատրաստվում են հանձնել Սերժ Սարգսյանին:
Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
«Նաիրիտի» հարցով պարզեցումներ կան, Միջպետական բանկի վարկերի հետ կապված արդեն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը ձևավորվել է բանկի հետ և մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից ՀՀ-ին, և ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր։ Այսինքն՝ և՛ բաժնետոմսերի նկատմամբ, և՛ գույքի նկատմամբ իրավասությունները ամբողջությամբ անցնում են կառավարությանը։
Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն ունի սովորականի տեսք, նույնիսկ ավելի գեղեցիկ է, սակայն այստեղ կա հսկայական տարբերություն. ԳՄՕ-ներում ԴՆԹ-ն փոփոխված է, ինչն օրգանիզմում բազմաթիվ մուտացիաներ կարող է առաջացնել:
Ընտրեք ծառերից որևէ մեկը և իմացեք, թե արդյո՞ք Դուք կարող եք մարդ սպանել:
«Նախ՝ Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական մեկուսացման վերջը կդրվի, կվերանան նախկին քաղաքական կապանքները, տնտեսական բարդույթները, որոնք խոչընդոտում էին Թեհրանին՝ մեր տարածաշրջանում, նաև՝ Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ակտիվ գործելու»:
Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Եթե ու երբ տարածքները վերադարձվեն, ապա հարկավոր կլինի տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել է Ուորլիքը՝ նշելով, որ այդ ուժերի ընտրությունը պետք է կատարվի կողմերի փոխհամաձայնությամբ:
2013-2014 թվականներից Հայաստանում արտադրված կամ ներմուծված ջրեղենը, գարեջուրը, հյութերը, դեղորայքը, կաթնամթերքը, պահածոները, լվացող պարագաները և այլ ապրանքներ ենթակա են պարտադիր պիտակավորման, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ գործընթացի առաջին փուլի արդյունքը գոհացնող է. բոլոր այն ոլորտներում, որտեղ ներդրվել էր պարտադիր պիտակավորման պահանջը, արձանագրվել է շրջանառությունների և հարկային մուտքերի շուրջ 20-ից 86% աճ
Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելու մասին:
Աղջիկը կարողացել է հաղթել ոչ միայն իր գեղեցկության, այլև ժյուրիի սադրիչ հարցին տված հավասարակշռված պատասխանի օգնությամբ:
Նորաձևության լուսանկարիչ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոն դարձել են La Perla-ի աշուն-ձմեռ հավաքածուի նոր ֆոտոսեսիայի հեղինակներ:
Մոսկվայի Նոգինսկի դատարանը ադրբեջանցի «օրենքով գող» Տալեխ Դագլիևին, ով կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես Տոլիկ Նոգինսկի, դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման զենք պահելու մեղադրանքով, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատարանում իր աղբյուրին:
Օմար Շարիֆը հայտնի էր՝ որպես խաղատների, ձիարշավարանների մշտական այցելու, բրիջի մոլի սիրահար էր: Նա անգամ սյունակ էր վարում այդ թղթախաղի սիրահարների համար ամերիկյան Chicago Tribune-ում:
Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդություններից է, որն առաջանում է գեղձի թերֆունկցիայի հետևանքով: Ռուսական բժշկությունն առաջարկում է պարզ, բայց շատ արդյունավետ բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այս խնդրով: Բաղադրատոմսը բաղկացած է 2 բաղադրիչներից, որոնք կարող եք հեշտությամբ ձեռք բերել:
Այն, որ մեր պարտքային բեռը ծանր է, գաղտնիք չէ։ Սակայն որ ճգնաժամի մեջ ենք, դա նորություն էր։
Ուորլիքի մոսկովյան այս այցն ուշագրավ է անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում ունեցած բավական բարձր մակարդակի հանդիպումների համատեքստում. Համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ էին ունեցել Պետդեպարտամենտում, Պենտագոնում և Ազգային անվտանգության խորհրդում:
Apple ընկերությունը հուլիսի 14-ին պատրաստվում է ներկայացնել iPod փլեյերների նորացված շարքը, որը հասանելի կլինի երեք նոր գույներով՝ երկնագույն, վարդագույն ու ոսկեգույն, հայտնում է AppleInsider-ը՝ հղում կատարելով iGen-ում իր աղբյուրին:
Այսօր «Կադրերի բաժին N 168»-ում երգչուհի Շուշան Պետրոսյանն է, ով մեր ընթերցողներին առաջարկում է դիտել հայտնի իտալացի դասական, հնգակի օսկարակիր Ֆեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձը» (Federico Fellini «Prova d’orchestra»): Ֆիլմը դրամա է, նկարահանված 1978 թ. Իտալիայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Բալդուին Բաասը, Կլարա Կոլոզիմոն, Ռոնալդո Բոնակին, երաժշտության հեղինակը Նինո Ռոտան է, ֆիլմի տևողությունը 70 րոպե է: