Ռուսական պարտքը մարելու «խերը»
Բրիտանական The Guardian օրերս նյութ էր հրապարակել աշխարհի երկրների պարտքային բեռի մասին՝ Jubilee Debt Camaign կենտրոնի հետազոտության հիման վրա։ Այդ պատմության մեջ մեզ համար հետաքրքրողն այն էր, որ Հայաստանը դասվել էր փաստացի պարտքային ճգնաժամի մեջ գտնվող 22 երկրների թվում։ Այն, որ մեր պարտքային բեռը ծանր է, գաղտնիք չէ։ Սակայն որ ճգնաժամի մեջ ենք, դա նորություն էր։
Հետազոտության հեղինակները ճգնաժամային էին համարել այն երկրները, որտեղ արտաքին պարտքի գծով վճարումները գերազանցում են պետբյուջեի եկամուտների 15%-ը։ Պաշտոնական տվյալներով, մեզ մոտ այդ ցուցանիշը շուրջ 3% է, իսկ ահա ըստ Jubilee-ի հետազոտության՝ 23.4%։ Սա նշանակում է, որ մենք արտաքին պարտքի սպասարկմանը 2013-ին ուղղել ենք 247.5 մլրդ դրամ (այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում է շուրջ 611 միլիոն դոլար։
«Գաղտնիքն» այն է, որ հետազոտության հեղինակները հաշվի են առել ոչ միայն տոկոսավճարները, այլ նաև՝ մայր գումարի մարումները։ Իսկ երկրորդ «գաղտնիքն» այն է, որ նրանք հիմնվել են 2013 թվականի տվյալների վրա, երբ Հայաստանը վաղաժամկետ մարեց ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարի վարկը։ Ու որքան էլ զավեշտալի լինի, ստացվում է՝ ճգնաժամային գոտում հայտնվել ենք՝ այդ պարտքը մարելու պատճառով։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում