«Նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ կվճարենք մի քանի օրերի ընթացքում». Երվանդ Զախարյան. «ՀԺ»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում՝ պատասխանելով «Նաիրիտի» հետ կապված հարցերին, մասնավորապես այն հարցին, որ իշխանությունները խոստացել էին մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերը վճարել, ասել է.

««Նաիրիտի» հարցով պարզեցումներ կան, Միջպետական բանկի վարկերի հետ կապված արդեն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը ձևավորվել է բանկի հետ և մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից ՀՀ-ին, և ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր։ Այսինքն՝  և՛ բաժնետոմսերի նկատմամբ, և՛ գույքի նկատմամբ իրավասությունները ամբողջությամբ անցնում են կառավարությանը։

Աշխատավարձերը, այո՛, հայտարարել էինք, որ հուլիսի 15-ին կվճարենք, մի քանի բողոքներ կան՝ աշխատավարձերի հաշվարկների հետ կապված, այսօր-վաղը այդ որոշումները կկայացնեն, վերջնական ստուգումները կանեն և կվճարեն։ Այն, ինչ խոստացել էինք, կանենք և աշխատավարձն ամբողջությամբ կվճարենք մի քանի օրերի ընթացքում։ Ես չեմ մեղադրում նաիրիտցիներին, նրանց պահանջը արդար է՝ տարիների ընթացքում կուտակված հարցեր, աշխատավարձ, վարկեր, այլ պարտավորաթյուններ, գազի, հոսանքի դիմաց պարտքեր, դրանց լուծումները գույքի իրավունքների փոխանցումից հետո պիտի փորձենք գտնել, հարցը բարդ է»,- ասել է նա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս