Բաժիններ՝

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը կօգնի լուծել Սիրիայի ճգնաժամը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները, որի հաջողությունը հնարավոր է միայն երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ու սիրիացիների համատեղ աշխատանքի դեպքում:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Լրագրողների հետ զրույցում Ռոդսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ունեն տարաձայնություններ Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն, միևնույն ժամանակ, հանդես է եկել այդ խնդրի լուծման համար համատեղ աշխատանքի օգտին:

«Ակնհայտ է, որ քաղաքական կարգավորման հաջողությունը հնարավոր է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանի երկրների, ու որ կարևոր է, Սիրիայի ժողովրդի աջակցությամբ: Այդ պատճառով քաղաքական կողմը քննարկվելու է, ինչպես նաև ռազմականը»,- հայտարարել է Ռոդսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930