Գերմանիան հավելյալ 4 մլրդ եվրո կհատկացնի փախստականների կարիքները հոգալու համար
Գերմանիայի կառավարությունը որոշել է 2016թ. դաշնային հողերին հատկացել ավելի քան 4 մլրդ եվրո, որոնք պետք է ծախսվեն ներգաղթյալների ու փախստականների կարիքների վրա:
Այս մասին մասնավորապես ասվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու դաշնային հողերի վարչապետերի հետ հանդիպմանը, հայտնում է Euronews-ը:
Մամլո ասուլիսից հետո Մերկելը նշել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է վճարել հավելյալ գումարներ՝ 1 մարդու հաշվով 670 եվրո ամսական, որպեսզի փոխհատուցի փախստականի կարգավիճակ ունեցողների պահման վճարները:
Գերմանիայում՝ Ավստրիայի հետ սահմանին ներկայում ստեղծված են տասնյակ անցագրային կետեր փախստականներին ընդունելու համար, որոնց հետո տեղաբաշխում են տարբեր շրջաններով, որպեսզի բեռնաթափեն Բավայրիայի մայրաքաղաքը:
Սեպտեմբերի 13-ից Գերմանիա է ժամանել մոտ 30 հազար մարդ, ովքեր ցանկանում են Գերմանիայում ստանալ փախստականի կարգավիճակ: