Բաժիններ՝

Ավստրիան ներգաղթյալներին հետ է ուղարկում Բուլղարիա ու Ռումինիա

Հազարավոր փախստականներ են ժամանում Մերձավոր արևելքից Ավստրիա: Նրանց մեծ մասը այդտեղ է հասնում Գերմանիայից, սակայն ավստրիական իշխանությունները փախստականների մի մասին սկսել են հետ ուղարկել Եմ այն երկրներից, որտեղից եկել են, հաղորդում է Euronews-ը:

Այդ տեղեկությունը հաստատել է Ավստրիայի ներքին գործերի նախարարը: «Եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, մենք Ավստրիայից հետ ենք ուղարկել ավելի քան 5000 կամ 5500 մարդու, գլխավորապես Բուլղարիա ու Ռումինիա, ինչպես նաև այլ երկրներ»,- ասել է նա:

Չնայած որոշակի առաջընթացին, որ ձեռք է բերվել նախօրեին միգրացիոն ճգնաժամին նվիրված ԵՄ գագաթաժողովում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում նոր միջոցառումների դիմել:

Նշվում է, որ այս տարի Գերմանիա կժամանի 800 հազար ներգաղթյալ, ինչը գրեթե կրկնակի ավելի է անցած տարվա համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930