Էներգետիկ նախագծերի իրագործման հարցում Ադրբեջանն առաջ է անցել Եվրոպայից. Էրդողան
Էներգետիկ նախագծերի իրագործման հարցում Ադրբեջանն առաջ է անցել Եվրոպայից ու սկսել է կյանքի կոչել TANAP նախագիծը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքով՝ այն ժամանակ, երբ Եվրոպան ոչինչ չի ձեռնարկել Nabucco-ն կյանքի կոչելու համար, Ադրբեջանը սկսել է հաջողությամբ իրականացնել TANAP նախագիծը, որտեղ Թուրքիան նույնպես մասնաբաժին ունի:
Ինչպես սպասվում է, TANAP-ի նախնական թողունակությունը կկազմի տարեկան 16 մլրդ խմ գազ:
Մոտ 6 մլրդ խմ գազ կմատակարարվի Թուրքիային, մնացածը՝ Եվրոպային:
Թուրքիա գազի կհասնի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) շինարարության ավարտից հետո գազը կմատակարարվի Եվրոպա մոտավորապես 2020 թվականի սկզբին: