Բաժիններ՝

Խաղաղությունն այստեղ այնքան հեռավոր հեռանկար է. իտալական La Stampa թերթի անդրադարձը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին

Իտալական La Stampa թերթի լրագրող Ռոբերտո Տրավանին ծավալուն հոդված է պատրաստել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին: Վերջինս նաև Ղարաբաղը պատկերող լուսանկարչական շարք է ներկայացրել:

Ռոբերտո Տրավանին ներկայացնում է Մարութ անունով մի հայ երիտասարդի պատմությունը, ով ծառայում է Լեռնային Ղարաբաղի առաջնագծում, ինչպես իր հայրը տարիներ առաջ՝ 1992-ին պայքարելով Ղարաբաղի անկախացման համար:
Իտալացի լրագրողը գրում է, որ Մարութի պատմությունը նման է այդ մասերում բնակվող բազմաթիվ հայերի պատմություններին:

nuova22-kf5D--990x556@LaStampa.it

nuova16-kf5D--990x556@LaStampa.it

«Այստեղ բոլորը պայքարում էին մեր հողը, մեր լեռները պաշտպանելու համար»,- պատմել է Մարութը: Նշվում է, որ Մարութն ու նրա ուղեկիցները 2000-ականների սկզբի զինակոչիկներ են:

«Խաղաղությունն այստեղ այնքան հեռավոր հեռանկար է, ու այն կախված է թելից»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, թե Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել այդ տարածքը, իսկ Ղարաբաղը՝ ցանկանում պահպանել իր անկախությունը ու այդ այդ փխրուն հավասարակշռությունը շարունակում է միլիոնավոր դոլարներ արժենալ սպառազինությունների համար ու խլել մարդկային կյանքեր:

nuova12-kf5D--990x556@LaStampa.it

copia_di_20_k0ec_990x556_lastampa_it.thumb

Նշվում է, որ ամեն ինչ սկսվեց 80-ականներին՝ ԽՍՀՄ-ի փլուզմամբ, 1991-ին անցկացված հանրաքվեն հարուցեց կոնֆլիկտ, որն արժեցավ 30 հազար զոհերի կյանք ու, դեռ Աստված գիտի, թե որքան կարժենա:

«Տասնյակ գյուղեր վերացան երկրի երեսից, քանդվեցին կամուրջներ, եկեղեցիներ ու մզկիթները վերածվեցին փլատակների»,- գրում է La Stampa-ի հոդվածագիրը՝ հավելելով, թե շատերն ասում են, որ դա եղել է էթնիկ պատերազմ, ոմանք էլ շեշտում են հակամարտության կրոնական բնույթը:

«Մենք վերջին հենակետն ենք, որ քրիստոնեական Եվրոպան պաշտպանենք իսլամի հարձակումներից: Ռուսաստանը հասկանում է դա, Արևմուտքը՝ ոչ»,- գրում է հոդվածագիրը՝ ներկանացնելով հայ պաշտոնյաներից մեկի խոսքերը։

Copia di 24-k0EC--990x556@LaStampa.it

Լրագրող Ռոբերտո Տրավանիի աչքից չի վրիպում նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու փաստը:

Copia di 6-U10601311124031GVG--990x556@LaStampa.it

Copia di 10-U10601311124031jNG--990x556@LaStampa.it

Copia di 9-U1060131112403175--990x556@LaStampa.it

«Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում, չի հրաժարվում զենք վաճառել Ադրբեջանին աստղաբաշխական գներով, իսկ այդ ամենի մեջտեղում այս փոքրիկ ազգի համառ պայքարն է անկախության համար, որը չի ճանաչվել ոչ ոքի կողմից, անգամ՝ Հայաստանի»:

Copia di 19-U10601311124031xWE--990x556@LaStampa.it

«Այստեղ ամուր, գեղեցիկ ու մոռացված լեռներ կան, որտեղ երիտասարդները, ինչպիսին Մարութն է, շարունակում են դիմակայել ու մահանալ հանուն անկախության»,- խոսքը եզրափակում է հոդվածագիրը:
arxac1

Copia di 8-U10601311124031LaC--990x556@LaStampa.it

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս