Բաժիններ՝

Ունայի Էմերին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուն է

«Սևիլիայի» մարզիչը կգլխավորի ազգային հավաքականն այն դեպքում, եթե Վիսենտե Դել Բսոկեն հրաժարվի երկարաձգել պայմանագիրը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը կազմել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը` պայմանավորված Եվրո-2016-ից հետո Վիսենտե Դել Բոսկեի հավանական հեռացումով:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, գլխավոր թեկնածուն է հանդիսանում Էմերին:

Ֆեդերացիան հակված է երկարաձգել պայմանագիրը ազգային թիմի գործող մարզչի հետ, բայց դա չի ուզում ինքը Դել Բոսկեն:

Նրա համաձայնագիրը նախատեսված է մինչև 2016թ. ամառը: Վիլյարը հույս ունի, որ Եվրո-2016-ում Իսպանիայի հաղթանակի դեպքում 64-մայա մարզիչն այնուամենայնիվ կփոշմանի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս