Յոզեֆ Բլատերը 90 օրով հեռացվել է իր պարտականությունների կատարումից
Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեի կողմից: Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն սեպտեմբերի 25-ին գործ է բացել Բլատերի դեմ, ով կասկածվում է այն բանում, որ անօրինական 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին: Ֆրանսիացին հայտարարել է, որ վճարումը կատարվել է ըստ պայմանագրի օրենքի համապատսխան:
ՖԻՖԱ-ի նախագահի մեկ այլ թեկնածու հարավկորեացի Չոն Մոնջուն հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Բլատերին` մեղադրելով նրան 100 մլն դոլարի հափշտակության մեջ:
Independent-ի հաղորդագրության համաձայն, ՖԻՖԱ-ի ղեկավարը հեռացվել է 90 օրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը