Բաժիններ՝

Սպանություններ՝ Ադրբեջանում

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի  երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել,ինչի ժամանակ երկու ոստիկան սպանվել է:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:

Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս