![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԱԾ մամուլի խոսնակը հաստատեց՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/Alexandr-Sargsyan-1.jpg)
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
«Որոշակի գործողություններ իրականացվում են: Մամուլին փոխանցելու այլ տեղեկատվություն առայժմ չունենք»,-ասաց նա:
Հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել: