Եվրամիության կողմից մինչև 25 միլիոն դրամ արժողության դրամաշնորհներ հանձնվեցին
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ մայիսի 31-ին, դրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաների հետ: Այնուհետև ներկայացվեցին դրամաշնորհային ծրագրերը:
Մինչև 25 միլիոն դրամ ստացած ՔՀԿ կոալիցիաները ծրագրեր են իրականացնելու ծրագրի թիրախային հետևյալ ոլորտներում՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում ՔՀԿ-ների աջակցության ծրագրեր իրականացնում է 2012 թվականից ի վեր, և այս տարիների ընթացքում նրանց դերը փոխվել է.
«Նախկինում նրանք ընկալվում էին որպես ծառայություն մատուցողներ՝ հանրային և սոցիալական, ապա այժմ դիտարկվում են որպես կառավարության և մարդկանց միջև կապեր ստեղծողներ: Եվ այս ծրագիրը այս հարցերի վրա է կենտրոնացած»,- ասաց Գրեգորի Ցուրիսը և հավելեց, որ բավականին մեծ են սպասելիքները՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացումից:
«Հայաստանն ունի նոր կառավարություն՝ դրական և ամբիցիոզ ծրագրերով, և ՔՀԿ-ները պարտավոր են լուրջ ազդեցություն ունենալ հանրային քաղաքականությունների մասնակցությամբ՝ սկսելով երկխոսել կառավարության հետ, մոնիթորինգներ իրականացնել, հուշել առկա խնդիրների մասին և փոխանցել հանրությունից ստացող ազդակները»,- ասաց ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ստորև ներկայացնում ենքդրամաշնորհ ստացած ՔՀԿ կոալիցիաները՝
Արդարադատություն
«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիր, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց
(«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, «Աստղացոլք» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Ընտանիք և համայնք» ՀԿ)
Մարդու իրավունքներ
«Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիր, «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա («Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Իրավունքի ուժ» ՀԿ, «Հավասար Իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ, «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ):
Հանրային ֆինանասների կառավարում
«Բյուջե բոլորի համար» ծրագիր, «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց
(Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ):
Կրթություն
«Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիր, «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիա («Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ):
Սոցիալական ոլորտ․հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում
«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիր, Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա («Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ):
Գյուղատնտեսություն
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր, Հայաստանի Գյուղատնտեսական դաշինք («ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ, Ագրոսիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ, ՇԵՆ բարեգործական ՀԿ, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ, «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ):
Տնտեսություն
«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիր, «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում») («Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ, «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ):
Էներգետիկա
«ՔՀԿ–ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիր, ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա (Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ, Կանայք էներգատիկայում և կլիմայում ՀԿ, Աջակցություն բարեփոխումներին ՀԿ, Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն ՀԿ):
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող